Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Ալիև
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    42%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Ալիև

Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Ալիև

Ադրբեջանի նախագահն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Միխայել Հարմսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևն արձագանքել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի վերջին հայտարարություններին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հնարավորության մասին: Ադրբեջանի նախագահը հերքել է այդ պնդումները, նշելով, թե իր երկիրը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի։ 

«Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա կհանգեցնի լուրջ հետևանքների։ Նախ՝ որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը նախատեսում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի ակնարկներն են»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե իբր նման հայտարարությունները Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մաս են:

Միևնույն ժամանակ Ալիևն ընդգծել է փետրվարի 17-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման կարևորությունը՝ «խաղաղ գործընթացին դինամիկա հաղորդելու տեսանկյունից»։

Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք դիրք է գրավում: Ալիևը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին։

Թեմայի այլ նորություններ