Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտողների հասցեին մեղադրանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտողների հասցեին մեղադրանքները

Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտողների հասցեին մեղադրանքները

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները, նշելով ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն։ 

«Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին»,– գրել է նա X—ի միկրոբլոգում։

«Ես ընդգծում եմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը քաղաքացիական, անզեն առաքելություն է, և նրա մանդատը դիտարկելն է: Առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։ ԵՄ-ն շարունակելու է իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը»,- նշել է դիվանագետը:

2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան։

ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

Թեմայի այլ նորություններ