ԱԱԾ հատուկ ջոկատայինները հաջողությամբ վնասազերծել են նռնակով զինված երրորդ հարձակվողին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    65%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    55%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ԱԱԾ հատուկ ջոկատայինները հաջողությամբ վնասազերծել են նռնակով զինված երրորդ հարձակվողին

ԱԱԾ հատուկ ջոկատայինները հաջողությամբ վնասազերծել են նռնակով զինված երրորդ հարձակվողին

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունը։ Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի զինված շարունակում էր մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:
 
 
ՆԳ նախարարությունից հայտնում են՝ վնասազերծվել և բաժին է տեղափոխվել նռնակով զինված երրորդ անձը, նռնակի պայթյունից վիրավորում ստացած երկու անձինք տեղափոխվել էին հիվանդանոց։
 
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ րոպեներ առաջ վնասազերծեցին զինված քաղաքացու պահանջը տարբեր էր, ոչ հասկանալի բաներ էր ասում և ոչ ադեկվատ վիճակում էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողները ծանր մեղադրանքով քրեական անցյալ ունեն, հավանաբար կապեր ունեն «Սասնա ծռեր» և «Մարտական ​​եղբայրություն» խմբավորումների հետ։  Այս մասին հայտնում է bagramyan26-ը իր տելեգրամյան ալիքում: 
 

Այս պահին որեւէ ահաբեկչական խումբ տվյալ ոստիկանության բաժնում չի գործում: Այս մասին լրագրողներին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: Նա նշեց, որ ինքը  տեղեկություն չունի, թե ով է եղել նռանկով զինված տղամարդը, միայն գիտի, որ 2 անձ գտնվում է հիվանդնանոցում, մեկ անձ քիչ առաջ վնասազերծվեց:

«Ես տեղյակ չեմ, թե ինչ էր ուզում նա, բայց ակնհայտ էր, որ սա ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ էր եւ վերջինս վնասազերծվեց: Ցանկացած անձ, ով ոստիկանության բաժանմունքում որեւէ զինված կամ պայթուցիկ նյութով հայտնվում է, դա ահաբեկչական գործողություն է ըստ մեր քրեական օրենսգրքի»,-ասաց նա:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն:

Թեմայի այլ նորություններ