7 օր առաջնագծում. Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    32 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    44%
    33 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    32 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    48%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23923
  • Դոլար = 387.321

7 օր առաջնագծում. Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

7 օր առաջնագծում. Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նաև հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը, նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես ‹‹armiya.az›› կայքում, որը ստեղծված օրվանից ի վեր զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող ‹‹մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին›› մտացածին տեղեկատվությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված  ‹‹1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա››:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ անում հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից:

Թեմայի այլ նորություններ