4 անձ ձերբակալվել է՝ գողության փորձ կատարելու կասկածանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    77%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

4 անձ ձերբակալվել է՝ գողության փորձ կատարելու կասկածանքով

4 անձ ձերբակալվել է՝ գողության փորձ կատարելու կասկածանքով

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու խմբի կողմից առերևույթ  կատարված գողության փորձի հանգամանքները: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցից «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնք վերոնշյալ հասցեից փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել  վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում վերոնշյալ տղամարդկանցից 3-ը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:    

Միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի կողմից կատարված գողության կամ գողության փորձի հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ