32 տարվա հույսերն արդարանում են. Ջրաշենում ևս մեկ ընտանիք նոր տուն կունենա
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

32 տարվա հույսերն արդարանում են. Ջրաշենում ևս մեկ ընտանիք նոր տուն կունենա

32 տարվա հույսերն արդարանում են. Ջրաշենում ևս մեկ ընտանիք նոր տուն կունենա

Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների՝ բնակարանով ապահովման հարցը կառավարության ու մարզպետարանի օրակարգում է:

Այսօր իմ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանի անմիջական մասնակցությամբ տրվեց Լոռու մարզի Ջրաշեն համայնքում ապրող Ղազարյանների տան շինարարության մեկնարկը:

Հիշեցնենք՝ դեռևս 2020 թվականի հունիսի 3-ին իմ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի միջև կնքվել էր ծրագրի շահառու ընտանիքների համար բնակարանների կառուցման պայմանագիր: Թվով 153 շահառու ընտանիքներից 107 ընտանիքի հետ պայմանագրերն արդեն կնքվել են, սկսվել է բնակելի տների կառուցումը, մյուս շահառու ընտանիքների հետ կատարվում է փաստաթղթերի ճշտում և հավաքագրում:

Ջրաշեն համայնքի բնակիչ Հրայր Ղազարյանի ընտանիքի անդամների հետ միասին ձեռնամուխ եղանք շինարարության ընթացքը համատեղ ուժերով ակտիվացնելու գործին:

Հ. Ղազարյանի 11 հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վթարային տանը: Ասում է՝ այսօրվան սպասել է 32 տարի: Բազմիցս դիմել է տարբեր կառույցների, ի վերջո, հույսերը արդարացել են. հիմա 5 սենյականոց տան շահառու է:

Պետությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մնալով, շարունակելու է աղետի գոտու բնակապահովման ծրագիրը: Այս ծրագրով լուծվում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած այն ընտանիքների խնդիրը, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություն ուներ, բայց երկար ժամանակ այդ պարտավորությունը չէր կատարում:

 

‼️Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների՝ բնակարանով ապահովման հարցը կառավարության ու մարզպետարանի օրակարգում...

Опубликовано Անդրեյ Ղուկասյան/Andrey Ghukasyan Понедельник, 17 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ