2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերն ուզում էին Հայաստանի հարցն էլ լուծել. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերն ուզում էին Հայաստանի հարցն էլ լուծել. Փաշինյան

2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերն ուզում էին Հայաստանի հարցն էլ լուծել. Փաշինյան

ՄԱԿ-ի անվտանգության նիստին, երբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում էր ադրբեջանական զինծառայողների կատարած վայրագությունները, զուգահեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ Ձեր ելույթից հատված էր մեջբերում, որ ասել էիք՝ այս պահին քաղաքացիական անձանց վտանգ չի սպառնում. ինչո՞ւ Միրզոյանին անհարմար վիճակի մեջ դրեցիք։ Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.  

«Փորձագետների հետ էի հանդիպում, հենց սկզբից նրանցից մեկն ասաց՝ ես գիտեմ՝ ինչու եք նման հայտարարություն արել, ասաց՝ ինձ համար ակնհայտ էր, որ դուք այդ հայտարարությունն արել եք, որ ԼՂ հայերին ԼՂ-ում մնալու հնարավորություն ստեղծեք: Ես ասացի՝ հարյուր տոկոսով ճիշտ եք ասում։

Ինչո՞ւ ես կարող էի նման հայտարարություն անել: Որովհետև ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որ ԼՂ հայերը դուրս գան րոպե առաջ, և իմ ուղերձն այն էր, որ պետք չէ րոպե առաջ դուրս գալու մասին մտածել: Չնայած դրա մասին ուղիղ էլ եմ ասել, ասել եմ՝ այդ դուրս գալու սցենարը միշտ էլ կա՝ այսօր էլ կա, վաղն էլ, մյուս օրն էլ կա: Այդ պահին ռազմական գործողությունները դադարած են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել ենք էթնիկ զտումների վտանգի վերաբերյալ:

Բենզինի հետ կապված ցավալի դժբախտությունը եղավ, որը էլի կապված էր րոպե առաջ դուրս գալու տրամաբանության հետ, երբ որ ամբողջ կառավարումը կորցնելով՝ մարդկանց ասում են՝ գնացեք, անգարներից բենզին վերցրեք, առանց վերահսկողության: 

Վստահ չեմ, թե ճիշտ եմ անում, որ ասում եմ: Ես տեսնում էի, որ կային արտաքին ուժեր, որոնք դրդում են էթնիկ զտումներ կազմակերպող հիմնական ուժին և աջակցում, որ հայերը րոպե առաջ դուրս գան ԼՂ-ից։

Նրանք հայտարարել էին իշխանափոխության մեկնարկը, տեսնում էին, որ ՀՀ-ում ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար, և նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերեին ՀՀ իշխանափոխության համար»,- ասաց նա՝ նշելով, որ այդ նկրտումները շարունակվում են:

Վարչապետը նշեց, որ 90-ականների վերջերից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, և 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերն ուզում էին Հայաստանի հարցն էլ լուծել, և փակվի ամբողջը:

«Ես Ձեզ ավելին ասեմ՝ ոնց եղավ, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ, երբ խորհրդարանը լուծարված էր. վարչապետը հրաժարական տված էր, երկրում ո՛չ Կառավարություն կար, ո՛չ խորհրդարան: Մյուս կողմից էլ՝ մեզ ասում էին՝ բա ինչո՞ւ ռազմական գործողություններ չեն սկսում:

Պատասխանը շատ պարզ է՝ ամբողջ հաշվարկը դրա մեջ էր, որ մի հատ պատերազմ սկսի, ՀՀ-ն ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել, և որի արդյունքում 2021 թվականի ամռանը դե յուրե և դե ֆակտո տեղի կունենա ՀՀ-ի լուծարում: Սա է ամբողջ պատմությունը: Սա 96, 97, 98 թվին է սկսել, զարգացել 1999 թվականի Հոկտեմբերի 27-ով, 2003 թվականի իրադարձություններով, 2008 թվականի իրադարձություններով և այդպես շարունակ»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ