2021 թվականին տնտեսական աճի որոշակի վերականգնում ենք ունենալու. Կենտրոնական բանկի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    51%
    11 կմ/ժ
  • Արարատ 25°C
    23%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    40%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    43%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    36%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

2021 թվականին տնտեսական աճի որոշակի վերականգնում ենք ունենալու. Կենտրոնական բանկի նախագահ

2021 թվականին տնտեսական աճի որոշակի վերականգնում ենք ունենալու. Կենտրոնական բանկի նախագահ

Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա շարունակում է անորոշ մնալ՝ պայմանավորված համավարակի հաղթահարման ժամկետների ու հնարավոր զարգացումների անորոշությամբ։ Այս մասին այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ կանխատեսմամբ՝ առաջիկա երեք ամիսներին ՀՀ ներքին պահանջարկն ու տնտեսական ակտիվությունը սպասվածից դանդաղ կվերականգնվեն: Գալստյանի խոսքով՝ հաշվի առնելով գնաճային ցածր մակարդակը՝ ԿԲ-ն շարունակելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման դրամավարկային քաղաքականությունը։

«Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում եւս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ միաժամանակ գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ գնաճն առաջիկայում կավելանա, բայց արդեն հաջորդ տարվա ընթացքում կկայունանա։

Գալստյանն ընդգծեց՝ լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսության մեջ արդեն նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր։ Նա հույս հայտնեց, որ այդ ֆոնին իրականացված դրամավարկային ճիշտ քաղաքականությունը թույլ կտա որոշակի աճ ապահովել։

«Մեր գնահատմամբ՝ մենք 2021 թվականին տնտեսական աճի որոշակի վերականգնում ենք ունենալու, սակայն նախկինում կանխատեսված V-աձեւ վերականգնումը տեղի չի ունենա, եւ, բնականաբար, քանի որ անորոշություններն այս պահին պահպանվում են, դժվար է ասել, թե վերականգնումը կոնկրետ որ փուլում տեղի կունենա: Ամեն դեպքում ակնկալում ենք շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ եւ այն կլինի բոլոր ուղղություներով»,- ասաց նա՝ նկատելով, որ խոսքը բազային սցենարի մասին է, համաձայն որի՝ Հայաստանը կկարողանա ապրել կորոնավիրուսի հետ եւ այն մեծ տարածում չի գտնի երկրում՝ հանգեցնելով նոր սահմանափակումների: 

Նշենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:

Համապատասխանաբար նվազեցվել են նաեւ ԿԲ այլ վերաֆինանսավորման տոկոսադրույքները։ Այսպես՝ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 5.75%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 2.75%:

Թեմայի այլ նորություններ