2020թ.առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

2020թ.առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ

2020թ.առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ, նախապատրաստվել է 211 նյութ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Հաշվետու ժամանակահատվածում 395 քրեական գործից՝

  • 6-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),
  • 2-ը` 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը),
  • 6-ը` 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),
  • 16-ը` 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
  • 5-ը` 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
  • 21-ը` 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),
  • 209-ը` 118-րդ հոդվածով (ծեծը),
  • 4-ը` 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),
  • 1-ը` 120-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
  • 2-ը` 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը),
  • 2-ը` 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը),
  • 45-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),
  • 2-ը՝ 138-րդ հոդվածով (բռնաբարությունը),
  • 4-ը` 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),
  • 1-ը՝ 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը),
  • 8-ը` 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),
  • 4-ը` 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները),
  • 2-ը` 144-րդ հոդվածով՝ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը),
  • 1-ը` 167-րդ հոդվածով (ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը),
  • 8-ը` 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը),
  • 4-ը՝ 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը),
  • 5-ը` 169.1-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը),
  • 2-ը՝ 170-րդ հոդվածով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը),
  • 8-ը` 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը),
  • 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
  • 1-ը՝  186-րդ հոդվածով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
  • 9-ը` 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը),
  • իսկ 14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
  • Վերոհիշյալ քրեական գործերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ է ունեցել 196 անձ, որոնցից 1-ը եղել է 14-18 տարեկան, 66-ը՝ 18-35 տարեկան, 129-ը՝ 35 տարեկանից բարձր:
  • Հանցագործություններից 6-ը կատարվել են մոր, 26-ը՝ հոր, 1-ը` խորթ հոր, 12-ը՝ եղբոր/քրոջ, 1-ը՝ տատի/պապի, 21-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրված), 6-ը՝ ամուսիններից կնոջ, 115-ը՝ ամուսիններից տղամարդու, 1-ը՝ թոռան, 3-ը՝ ամուսնու ծնողների, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:
  • Վարույթում քննված գործերով  333  ճանաչվել է տուժող, որոնցից 37-ը՝ մինչև 12 տարեկան, 9-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 3-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 149-ը՝ 35 տարեկանից բարձր:
  • 395 քրեական գործից 208-ն ավարտվել է  հաշվետու ժամանակահատվածում, 62 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
  • 143 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 51-ը` արդարացման, 92-ը` ոչ արդարացման հիմքով:
  • 11 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 7-ը` որպես մեղադրյալ ներգրավված անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 4-ը՝ այլ հիմքերով:
  • 2020թ.առաջին կիսամյակից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել 141 քրեական գործ:

Թեմայի այլ նորություններ