«100-ը չի դառնում 300 դրամ. մաթեմատիկական և թվաբանությունը պոպուլիզմի ամենամեծ թշնամին են». Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

«100-ը չի դառնում 300 դրամ. մաթեմատիկական և թվաբանությունը պոպուլիզմի ամենամեծ թշնամին են». Գրիգորյան

«100-ը չի դառնում 300 դրամ. մաթեմատիկական և թվաբանությունը պոպուլիզմի ամենամեծ թշնամին են». Գրիգորյան

«Հարգելի «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև ձեր վերջին ելույթից ստացա ինձ այդքան ժամանակ «տանջող» հարցի պատասխանը՝ վերջն այս մարդիկ չեն հասկանու՞մ մեր բացատրությունները, թե ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ձեռք չի տալիս այդ բացատրությունները հասկանալ։ Հասկացա, որ երկրորդ է, և այդ հարցն էլ ինձ չի տանջում».եզրափակիչ ելույթում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Անդրադառնալով ԿԲ նախագահի՝ գնաճի վերաբերյալ հայտարարությանը, Գրիգորյանը պարզաբանեց՝ ԿԲ նախագահին հարցրել են՝ եթե 100 դրամը 300 դրամ դառնա ինչ կլինի, ասել է՝ կազդի գնաճի վրա։ «Բայց այս իրավիճակի հմայքն այն է, որ հարցում սխալ պնդում կա, որովհետև 100-ը չի դառնում 300 դրամ։ Ինչքան ուզում է թմբկահարեք, ինչքան ուզում է թղթեր նկարեք, ցույց տաք, բայց մաթեմատիկական և թվաբանությունը պոպուլիզմի ամենամեծ թշնամին են։ Եվ մարդիկ կարողանում են էլեմանտար հաշվարկ կատարել, որ գոյություն չունի, որ 100 դրամը դառնում է 300 դրամ»։

Թեմայի այլ նորություններ