Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել «Էլեկտրիկ Երևան» երգից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    20 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել «Էլեկտրիկ Երևան» երգից

շխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը փոքր հատված է հրապարակել իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգից, որի պրեմիերան տեղի է ունենալու մարտի 19-ին: Երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:

«Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութին կից գրել է Թանկյանը:

«Հայաստանը և Արցախն ունեն հանուն արդարության և ժողովրդավարության իրականացված բողոքի շարժումների հարուստ պատմություն, ու չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտ լինենք մեր դասերով, որոնցով կարող ենք կիսվել ողջ աշխարհի մարդկանց հետ»,- հավելել է երգիչը:

Թեմայի այլ նորություններ