Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 24°C
    37%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23675
  • Դոլար = 390.03

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազոր

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազոր

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ:

Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ բաժնի պետը անհարկի միջամտել է Ա.Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:

ՀՔԾ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, այն է` խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:

Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա.Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանի և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել:

Սեպտեմբերի 13-ին Արմեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ պատմելով, որ Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկից առևանգվել է նույն շրջանի ոստիկանության աշխատակիցների կողմից՝ միայն այն բանի համար, որ ներկա է գտնվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։

Թեմայի այլ նորություններ