«Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» քանդակագործական ստեղծագործություններi վերականգնման համար հայտարարված մրցույթին հայտեր չեն եղել․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

«Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» քանդակագործական ստեղծագործություններi վերականգնման համար հայտարարված մրցույթին հայտեր չեն եղել․ Նիկոլ Փաշինյան

«Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» քանդակագործական ստեղծագործություններi վերականգնման համար հայտարարված մրցույթին հայտեր չեն եղել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» քանդակագործական ստեղծագործություններi վերականգնման համար հայտարարված մրցույթին։
 
Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ:
Դրանցից երկուսի՝ Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ:
 
Հունիս եւ հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:
 
Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ եւ հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլեւ տնտեսական, որովհետեւ կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր:

Թեմայի այլ նորություններ