Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. Հանրային պաշտպանի գրասենյակից մանրամասներ ներկայացրեցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    5 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. Հանրային պաշտպանի գրասենյակից մանրամասներ ներկայացրեցին

Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. Հանրային պաշտպանի գրասենյակից մանրամասներ ներկայացրեցին

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի քրեական գործի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թամարա Բաղդասարյանը նշեց, որ Աթիլա Չիչեքը և Հուսեյին Յըլդրըմը 2021 թվականի օգոստոսին ձերբակալվել են Թուրքիայից սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու և իրենց հետ մաքսանենգությամբ զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու կասկածանքով, նրանց մեղադրանք էր առաջադրվել: 

«Առաջին ատյանի դատարանը Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, որը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ հանրային պաշտպանի բողոքի հիման վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալները թեև զինված հատել են սահմանը, բայց դիմադրություն ցույց չեն տվել»,- ասաց Բաղդասարյանը: 2022 թվականի փետրվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով: Այսպիսով, նրանց նկատմամբ կալանքը վերացվել էր և նրանք ազատ էին արձակվել դատական նիստերի դահլիճից:

«Նրանց նկատմամբ սահմանվել է փորձաշրջան, այսինքն՝ որոշակի պարբերականության նրանք պետք է ներկայանան համապատասխան ծառայություն և հաստատեն իրենց ներկայությունը»,- պարզաբանեց Բաղդասարյանը: Դրանից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը, սակայն, վարույթ չի ընդունվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրանք դադարել են լինել հանրային պաշտպանի  գրասենյակի շահառուներ: Դրանից հետո նրանց ճակատագրի մասին տեղեկություն չենք ունեցել»,- եզրափակեց Բաղդասարյանը: Անդրադառնալով տարածված լուրերին, թե Հայաստանն Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին արտահանձնել է Թուրքիային՝ Թամարա Բաղդասարյանն ասաց, որ  արտահանձնումը ենթադրում է որոշակի գործընթացներ, պետք է նշանակվի դատական նիստ, այլ պետությունից փաստաթղթեր պետք է ներկայացվեն, և դատարանը որոշում կայացնի՝ արդյոք պետք է՝ արտահանձնել տվյալ անձանց, թե ոչ:

«Համենայնդեպս, հանրային պաշտպանի գրասենյակը նման հարցով դիմում չի ստացել»,- ավելացրեց նա: 

Թեմայի այլ նորություններ