Դատավորի աշխատանքը գրավիչ չէ․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ներկայացրեց պատճառը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    84%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Դատավորի աշխատանքը գրավիչ չէ․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ներկայացրեց պատճառը

Դատավորի աշխատանքը գրավիչ չէ․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ներկայացրեց պատճառը

Վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բադևյանը ներկայացրեց, թե ինչու դատավորի աշխատանքը գրավիչ չէ, և շատերը չեն ցանկանում որպես դատավոր աշխատել։ Բադևյանը նշեց, որ առնվազն վերջին 3 տարիներին նկատվում է դատավորների թափուր տեղերի մեծ ծավալ։

«Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինը՝ դատավորի աշխատանքը գրավիչ չէ մասնագիտական հանրությունում։ Ինչո՞ւ գրավիչ չէ, որովհետև  աշխատավարձ և այլ սոցիալական երաշխիքները շատ ցածր մակարդակի վրա են։ Լավ մասնագետը, բնականաբար, ձգտում է գնալ մասնավոր սեկտոր, որովհետև այնտեղ շատ է վաստակում։ Նաև, պայմանավորված է հասարակության տրամադրվածությամբ։ Դատական համակարգը հասարակության վստահության խնդիր ունի։ Բացի այդ, դատարանների գերծանրաբեռնվածությունն է։ Ցածր աշխատավարձով գերծանրաբեռնված աշխատանքը գրավիչ չէ»,- ասաց Բադևյանը։

Նրա խոսքով՝ վերը նշված հանգամանքներով է պայմանավորված, թե ինչու իրավաբանները չեն ցանկանում դատավոր դառնալ։

Թեմայի այլ նորություններ