ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու

Այսօր՝ մայիսի 1-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը:

  Դատավորին վերագրվում է «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

  Նիստի մեկնարկին Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, դատավոր Արման Հովհաննիսյանը Խորհրդին ներկայացրեց միջնորդության բովանդակությունը, որից հետո ԲԴԽ անդամները հարցեր հղեցին կողմին:

  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվեց ինչպես հարցեր տալուց, այնպես էլ դրանց պատասխանելուց. փոխարենը դատավորը հանդես եկավ ելույթի խոսքով՝ Խորհրդին խնդրելով մերժել Հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը:

 Կողմերի դիրքորոշումները լսելուց և վարույթի քննության ավարտ հայտարարելուց հետո Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

 Այն կհրապարակվի մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին:

 Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ