Զելենսկին խոստացել է կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհող նախագիծ. Շոլց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Զելենսկին խոստացել է կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհող նախագիծ. Շոլց

Զելենսկին խոստացել է կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհող նախագիծ. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 14-ին ժամանել Է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ է վարել անվտանգության հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում Է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը, Շոլցը Բորիսպոլ օդանավակայանից մեկնել Է Մարինյան պալատ՝ Զելենսկու հետ հանդիպման վայր: Սա Գերմանիայի նորընտիր կանցլերի առաջին այցն է: Կիեւն, Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավար Դմիտրի Կուլեբայի խոսքով, դրականորեն Է գնահատում այն փաստը, որ Շոլցն իր երկիր կայցելի Մոսկվա կատարելիք այցից առաջ, որը նախատեսված Է փետրվարի 15-ին:

Նա կարծում Է, որ «դա կլինի առաջին երկարատեւ առարկայական զրույցը Գերմանիայի կանցլերի եւ Ուկրաինայի նախագահի միջեւ»: Ուկրաինա Շոլցի առաջին այցին նախորդել Է փետրվարի 7 – 8-ը ԳԴՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Աննալենա Բերբոքի ուղեւորությունը Կիեւ: Նա Ուկրաինայում հանդիպում Է անցկացրել Կուլեբայի հետ, այցելել Է Դոնբաս, իսկ փետրվարի 12-ին ԱԳՆ-ների ղեկավարները հեռախոսով քննարկել են անվտանգության հետ կաված իրադրությունը եւ ԳԴՀ-ի կանցլերի առաջիկա այցը: Երկկողմ ինտենսիվ շփումներն ուկրաինացի փորձագետները համարում են այն բանի վկայությունը, որ Բեռլինը մտադիր Է ակտիվացնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ջանքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիևի Մարիինյան պալատում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: Բանակցություններից հետո կանցլեր Շոլցն ասել է, որ Զելենսկին խոստացել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասի հատուկ կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումների և ընտրական իրավունքի մասին օրենքների նախագծերը՝ գրում է РИА Новости-ն։

Կանցլերը կարևորել է «Նորմանդական ձևաչափի» վերսկսումը, միաժամանակ այն անվանել «բարդ գործընթաց»:

Երկու երկրի ղեկավարների բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի ղեկավարն անհիմն է համարել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական գործողությունները՝ Ռուսաստանի ռազմական ակտիվության հիմքերի բացակայության պատճառով:

Ուկրաինայի նախագահն էլ նշել է, որ Կիևն ու Բեռլինը տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ ունեն «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում։

Թեմայի այլ նորություններ