Զելենսկին հերքել է Ռուսաստանից կարգավորման փաստաթղթի նախագիծ ստանալու Պեսկովի հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    32 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    44%
    33 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    32 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    48%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23923
  • Դոլար = 387.321

Զելենսկին հերքել է Ռուսաստանից կարգավորման փաստաթղթի նախագիծ ստանալու Պեսկովի հայտարարությունը

Զելենսկին հերքել է Ռուսաստանից կարգավորման փաստաթղթի նախագիծ ստանալու Պեսկովի հայտարարությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ: Այս մասին Զելենսկին հայտարարել է ապրիլի 20-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:

«Ոչինչ չեմ լսել այդ մասին: Վստահաբար ոչինչ չեմ տեսել: Վստահ եմ՝ մեզ ոչինչ չեն փոխանցել: Ես խաղաղ ժամանակ ֆուտբոլ վատ չէի խաղում: Կանոնները հետևյալն են. անհրաժեշտ են երկու թիմ և մեկ գնդակ: Այստեղ, ինձ թվում է, որ նա՝ պարոն Պեսկովը, ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում: Նման բաների հետ խաղ չեն անում: Այս ամենին պետք է լրջորեն մոտենալ: Այդ իսկ պատճառով, երբ մեզ իսկապես գնդակը տան, մենք անպայման ցույց կտանք, թե ինչպես են հարվածում դարպասներին»,- հայտարարել է Զելենսկին:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 20-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի շրջանակում Ուկրաինային է փոխանցել փաստաթղթի նախագիծ՝  հստակ ձևակերպումներով: Նա հայտարարել է, թե այս պահին «գնդակը Կիևի դաշտում է»:

Թեմայի այլ նորություններ