«Ընդունում ենք Ուկրաինայի եվրոպական ապագայի հեռանկարը»․ Եվրահանձնաժողովի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

«Ընդունում ենք Ուկրաինայի եվրոպական ապագայի հեռանկարը»․ Եվրահանձնաժողովի նախագահ

«Ընդունում ենք Ուկրաինայի եվրոպական ապագայի հեռանկարը»․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նիստի բացմանը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է ՌԴ-ի ռազմական գործողություններն Ուկրաինայում։

«Եվրախորհրդարանի անունից ամենավճռական կերպով դատապարտում եմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ և աջակցություն եմ հայտնում բոլոր տուժածներին, ցավակցում եմ բոլոր զոհերի կապակցությամբ»,- ասել է նա։
 
Մեցոլան հայտարարել է նաև, որ իրենք աջակցելու են Միջազգային քրեական դատարանի իրավասությամբ «Ուկրաինայում ռազմական հանցագործությունների» հետաքննությանը։
 
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է նաև, որ Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումն ու «կենտրոնանալու է այդ նպատակի իրագործման վրա»։
 
«Մենք ընդունում ենք եվրոպական ապագա ունենալու՝ Ուկրաինայի հեռանկարը։ Եվ, ինչպես նշվում է մեր բանաձևում, ողջունում ենք Ուկրաինայի կողմից ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու փաստը, աշխատելու ենք այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Մեցոլան։

Թեմայի այլ նորություններ