Ընդդիմության անհնազանդության ակցիաները շարունակվել են, ոստիկանությունն այսօր բերման ենթարկվածների մասին տեղեկություն չի հայտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    21%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ընդդիմության անհնազանդության ակցիաները շարունակվել են, ոստիկանությունն այսօր բերման ենթարկվածների մասին տեղեկություն չի հայտնել

Ընդդիմության անհնազանդության ակցիաները շարունակվել են, ոստիկանությունն այսօր բերման ենթարկվածների մասին տեղեկություն չի հայտնել

Ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանի տարբեր հատվածներում քայլերթեր են իրականացրել, որոշ հատվածներում կարճ ժամանակով փակել փողոցները: Ոստիկանությունն այսօր բերման ենթարկվածների մասին տեղեկություն չի հայտնել:

«Դիմադրություն» շարժումը 19:00-ին հանրահավաք է իրականացրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2800 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

19.05.2022թ.-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով։ Հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

Այսօրվա մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։

Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են։

Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։

Այլ կերպ՝ նման փոխգործակացությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում։

Թեմայի այլ նորություններ