Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    5 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց

Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց

«Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Ցուցարարները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին նախագահական նստավայրի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը և հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ցուցարարներն այս պահին երթով շարժվում են դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: «Դիմադրության» շարժման անդամ Աննա Գրիգորյանը կոչ արեց միանալ իրենց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ շարունակելու են իրենց ակցիան: 

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով։ 

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ օրվա մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ երեկ հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։ 

Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են։ 

Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։ 

Այլ կերպ՝ նման փոխգործակացությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից։ 

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում։ 

Մայիսի 19-ին Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ մայիսի 20-ին ճանապարհները փակելու ակցիաներ չեն անելու: Նա ժամը 09:30-ին քաղաքացիներին հրավիրել էր Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ «գործ ունեն անելու»:

Թեմայի այլ նորություններ