Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները զերծ մնացին Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին կարծիք հայտնելուց
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    12 կմ/ժ
  • Արարատ 30°C
    22%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    45%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները զերծ մնացին Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին կարծիք հայտնելուց

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները զերծ մնացին Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին կարծիք հայտնելուց

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի և հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության հարցը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությանը, նշեց՝ կարծիք չի կարող հայտնել և հավելեց, որ չի էլ լսել ձայնագրությունը:

Դիտարկմանը՝ ձայնագրության տարածումից հետո շահարկվեց այն փաստը, որ ՀՀ-ում «զանգովի» արդարադատություն է իրականացվում, հարցին՝ ինքը պատրա՞ստ է այդ արդարադատության մի մասը դառնալ, Զեյնալյանը վստահեցրեց՝ Սահմանադրության հիմնարար սկզբունքներով է առաջնորդվելու:

«Առաջնորդվելու եմ իրավունքի գերակայությամբ և խղճով, լինելու եմ ազատ: Չեմ կարող ասել՝ հիմա կա՞ զանգովի արդարադատություն, թե՞ ոչ, բայց ժամանակին եղել է»,- պնդեց նա:

Թեկնածուներից Լիանա Հակոբյանն էլ հրաժարվեց մեկնաբանել սկանդալային ձայնագրությունը. «Ձեռնպահ կմնամ այդ մասին խոսելուց: Ես թեկնածուի կարգավիճակում եմ, չեմ պատասխանի նմանատիպ հարցերի»:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ բովանդակությանը գնահատական տալ չի կարող. «ԲԴԽ-ում ստեղծվել է հանձնախումբ: Խնդրել ենք պարոն Վարդազարյանին, որ ամբողջ ձայնագրությունը տրվի, որպեսզի ադեկվատ գնահատական կարողանանք տալ դրան: Մեզ անհրաժեշտ է ամբողջ տարբերակը, առանց մոնտաժման»:

Խաչատուրյանը, անդրադառնալով ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանի հնչեցրած այն մտքին, թե՝ «ինքը չի թողել, որ Վարդազարյանի նկատմամբ երկրորդ քրգործը հարուցվի», ասաց. «Այս վարկածը պետք է օբյեկտիվորեն քննարկեն համապատասխան քննչական մարմինները: Նախապատրաստվում են նյութեր: Սպասենք քրեադատավարական ընթացակարգով համապատասխան որոշումների կայացմանը»:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը վերջերս հրավիրած ասուլիսում գաղտնի ձայնագրություն էր հրապարակել և հայտարարել, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող «արշավն» ու ամեն ինչ քաղաքական որոշում է, ԲԴԽ-ում էլ իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։

Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրությամբ պարզ է դառնում, թե ինչու է ինքը դարձել թիրախ, ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Հիշեցնենք, որ տարածված ձայնագրության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՀՀ դատախազությունը: Կառույցից հայտնել էին, որ Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Թեմայի այլ նորություններ