Վերջին օրերին ընդդիմադիր ուժերի «Դիմադրություն» շարժումը բազմաթիվ ակցիաներ է իրականացնում Երևանում և մարզերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    24 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    24 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Վերջին օրերին ընդդիմադիր ուժերի «Դիմադրություն» շարժումը բազմաթիվ ակցիաներ է իրականացնում Երևանում և մարզերում

Ընդդիմության փողոցային պայքարը շարունակվել է: Նրանք մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակել, նշել՝ անցկացնում են իրազեկման ակցիաներ:

Օրվա առաջին կեսի իրազեկման ակցիան Կոմիտասի պողոտայում էր: Երիտասարդները անվադողերով փակեցին փողոցը, վառեցին դրանց մեջ տեղադրված ճայթրուկներն ու երթևեկությունը կանգ առավ:

Ոստիկանության միջամտությամբ քաղաքացիների վեճը դադարեց, իրավապահները բացեցին պողոտան՝ բերման ենթարկելով մասնակիցներից ոմանց:

Թեև արդեն կան ձերբակալումներ, բայց դա իրենց պայքարը չի կանգնեցնի՝ արդեն երեկոյան, ամփոփելով 2 օրերի իրադարձությունները, հայտարարեց Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթլյանը:

Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 18:30-ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը, որի մասին հաղորդվել էր նախապես, իսկ երթին մասնակցում էին շարժման որոշ առաջնորդներ:

Տիգրան Մեծ պողոտայով, Հանրապետության հրապարակով քայլերթը հասավ գլխավոր դատախազություն, որի դիմաց բողոքի ակցիա էին անում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները: «Դեմ ենք Արցախի հայաթափմանը»,- հայտարարեցին ընդդիմադիրները:

Գրեթե նույն ժամին Ազատության հրապարակից էլ սկիզբ առավ «Պատիվ ունեմ»-ի ղեկավարի իրազեկման ակցիան: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ակցիաներն արդյունք են տալիս, քանի որ իրենց միացող քաղաքացիների թիվն ամեն օր ավելանում է։

«Ոտքի Հայաստան, ոտքի Արցախ ու հայ ազգ» կոչերով Վանեցյանի ու իր կողմնակիցների երթը Մաշտոց պողոտայից մտավ Կորյուն փողոց: Աբովյան- Իսահակյան խաչերուկում նրանք մի քանի րոպեով փակեցին փողոցն ու շարունակեցին քայլերթը` հասնելով նաև Հանրապետության հրապարակ, որտեղ էլ հանդիպեցին «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ կայարանից Տիգրան Մեծի պողոտա հատվածում, որտեղով անցնում էր երթը, գտնվել է շուրջ 1200 մարդ։ Հարկ է նաև նշել, որ երթի որոշ մասնակիցներ, հավանաբար, լուսանկարում գտնվում են ծառերի տակ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ