Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները

Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները

Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ:  «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացրել։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, հաղորդել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հաստատման համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Բանակցություններն ընթացել են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Առավոտյան նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հյուրընկալել էր արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ նախ առանձին կարճ հանդիպումների, իսկ այնուհետև եռակողմ քննարկումների ձևաչափով:

Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

Ըստ պետքարտուղաության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը:

Լաչինի միջանցքի հարցում ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:

Վաշինգտոնը նաև հույս է հայտնում, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում անմիջական և անկեղծ քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար և ընդգծում է իր հանձնառությունը աջակցելու այդ գործընթացին:

Պայմանավորվածություն կա նախնական, այդ պայմանավորվածությամբ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Մի քանի հանդիպում տեղի է ունենալու՝ կախված բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի բանակցություններից»,- ասաց նա:

Պատգամավորը տեղեկացրեց, որ բանակցություններն անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին: «Արվելու է ամեն ինչ՝ չլուծված բոլոր հարցերով համաձայնության հասնելու համար. հայկական կողմը՝ իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»,- ասաց Եղոյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, և Ստեփանակերտը հանդես գա որպես սուբյեկտ:

«Հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների ընթացքում տեսանելի մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար: «Եթե չլինեն այդ տեսանելի մեխանիզմները, կունենանք այն խնդիրները, որ ունենք Երևան-Բաքու խոսակցության մեջ»,- նշեց Արման Եղոյանը:

Խոսելով պայմանագրի կատարումն ապահովող երաշխիքների մասին՝ նա ասաց հետևյալը. «Արդեն այն, որ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնում, ենթադրում է երաշխիքների որոշակի համակարգ, ինչպես նաև, եթե տեղի ունենային Մոսկվայում: Մենք կարծում ենք, որ առանց միջազգային ամուր երաշխիքների համակարգի՝ որևէ պայմանագիր չի կարող գործել»: 

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա դա, ըստ Եղոյանի, ընդհանրապես չի կարող քննարկվել: «ՀՀ-ը երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր անգամ այլ պետության զիջելուն. նման էքստրատերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության»,- ասաց Արման Եղոյանը:

Նա նշեց, որ այդ պահանջը քաղաքական մակարդակով է միայն ձևակերպվել: «Որևէ նման պահանջ ՀՀ-ին իրավական առումով ձևակերպած, փաստաթղթավորված չի ներկայացրել, որովհետև միջազգային հանրությունից էլ ոչ ոք չի ընկալի դա որպես լեգիտիմ պահանջ»,- վստահեցրեց պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ