Վարչապետը հայտնեց, թե ովքեր են Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջ ներկայացնողները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    36%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    85%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    15%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    65%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Վարչապետը հայտնեց, թե ովքեր են Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջ ներկայացնողները

Վարչապետը հայտնեց, թե ովքեր են Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջ ներկայացնողները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով «Նոր Հայաստան» հեռուստաընկերության այն հարցին, թե այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբ կա՞, թե՞ ոչ, նշեց՝ Մինսկի խումբն ունի 3 համանախագահ և երեքն էլ հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղաբարաղի հիմնահարց մասով:

«Միսնկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին», -նշեց Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առատ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ղարաբաղյան կարգավորման համար գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Վերջինս նաև պարզաբանելով, թե Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջի մասին խոսելիս ում է նկատի ունեցել, ասաց.

«2016 թվականին ԵԱՀՄ Մինսկի համանախագահների առաջարկները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, դա ոչ այլ ինչ էր, քան նշաձողն իջեցնելու կոչ: Ուղիղ կարող եմ պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն իրենց 3 առաջարկներով կոչ են արել նշաձողն իջեցնել»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, մեզ վրա հույս չդնեք, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել:

Թեմայի այլ նորություններ