Վարչապետն անդրադարձավ մի շարք լրատվամիջոցների՝ իր առցանց ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    26%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Վարչապետն անդրադարձավ մի շարք լրատվամիջոցների՝ իր առցանց ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելուն

Վարչապետն անդրադարձավ մի շարք լրատվամիջոցների՝ իր առցանց ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ որոշ լրատվամիջոցների՝ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելուն: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանեց որոշ լրատվամիջոցների հենց այն հարցին, թե ինչո՞ւ է արդեն շուրջ 2 տարի հրաժարվել լրագրողների հետ ուղիղ շփումից, ավանդական ձևաչափով ասուլիսներից և արդյոք պատրաստվում է վերադառնալ ազատ շփման տարբերակին:

Փաշինյանն այդ քննարկումը բավականին տարօրինակ համարեց:

«Պետք է արձանագրենք հետևյալը՝ ինչքանով տեղյակ եմ՝ բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալել: Նկարագրեմ իրավիճակ՝ ենթադրենք մենք հրավիրել ենք ասուլիս, հրավիրել ենք լրատվամիջոցներին, և այդ նույն լրատվամիջոցներն ասում են, որ իրենք բոյկոտում են. պատճառ միշտ էլ կգտնվի՝ կրկնելով իրենց քաղաքական կարգախոսները, կամ չեն բոյկոտում, գալիս, հարց են հնչեցնում, պատասխան է հնչում, պատասխանն իրենց դուր չի գալիս, և ասում են՝ բոյկոտում են, որովհետև պատասխանը չի բխում իրենց ինչ-ինչ պատկերացումներից: Այդ նույն լրատվամիջոցների մի մասը, որոնք վերջին շրջանում լայնորեն ներգրավված էին Երևանի փողոցները կաթվածահար անելու պրակտիկայի մեջ, ինչ-որ պատասխան իրենց դուր չի գալիս և որոշում են կաթվածահար անել, լքել ասուլիսի դահլիճը, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք: Նկատի ունեմ՝ եթե խնդիրը բոյկոտն է, բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի: Ուզում եմ հիշեցնել, որ այդ լրատվամիջոցների քաղաքական լիդերները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը: Ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների դատապարտող հայտարարությունը, թե ինչու այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն գնում ու հանրության առաջ բանավեճի չեն մասնակցում»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, որ առցանց ձևաչափով ասուլիսներում իրենց հարցերը չեն հնչել՝ նա նշեց՝ միշտ չէ, և բոլոր ասուլիսներում չէ, որ բոլոր հարցերը հնչում են: Փաշինյանը ընդգծեց նաև, որ երբ Երևանից դուրս է ասուլիսներ անցկացրել, լրատվամիջոցներ են եղել, որ բողոքել են՝ հեռու է, իրենց հարմար չէ, որ գնան, այդքան հեռավորության վրա ասուլիսի մասնակցեն:

«Եթե այդ լրատվամիջոցներն ուզում են ասուլիս, առերես շփում, թող դիմեն կառավարության լրատվական ծառայությանը, բացատրեն, թե ինչում է իրենց խնդիրը: Եվ կառավարության լրատվական ծառայությունը կքննարկի և իրենց կպատասխանի: Ասուլիսն ինքնանպատակ չէ, այն հանրության հետ շփվելու միջոց է, և մենք հիմա ուղիղ եթերում շփվում ենք հանրության հետ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց՝ ինքը չի ասում, որ այդ ձևաչափը միակ ձևաչափն է, որտեղ ինքը պատկերացնում է աշխատանքը: Նա ասաց՝ թող այդ լրատվամիջոցները գրավոր դիմեն, թե ինչ բանաձևի ասուլիս են առաջարկում, իրենք էլ կքննարկեն ու կպատասխանեն:

Թեմայի այլ նորություններ