Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    65%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    23%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտի վերաբերյալ

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաեւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Նա վարչապետին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին, նշելով, որ 2020թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում՝ այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա, որոշում է կայացվել Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ նման որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության եւ ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է:

Թեմայի այլ նորություններ