Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2023 թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    84%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2023 թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2023 թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2023 թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկուցումով՝ նշելով, որ 2023 թ. պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա: Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:

Ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են Կառավարության ծրագրով սահմանված կապիտալ և ընթացիկ ծախսերին, ծախսային նոր նախաձեռնություններին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը և մրցույթների հայտարարման գործընթացը:

Թեմայի այլ նորություններ