Վաղը նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում. Հայկական ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    35 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Վաղը նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում. Հայկական ժամանակ

Վաղը նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում. Հայկական ժամանակ

Ինչպես հայտնի է, վաղը՝ ապրիլի 19-ին, սպասվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը: Կրեմլի փոխանցմամբ՝ նախատեսվում են քննարկվել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կքննարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
 
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հանդիպման ժամանակ ինչ-ինչ փաստաթղթեր են ստորագրվելու: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, սակայն, վաղը նախատեսված հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ կամ փաստաթղթի ստորագրում չի սպասվում։
 
Նշենք նաև, որ վարչապետ Փաշինյանը ապրիլի 20-ին էլ հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Թեմայի այլ նորություններ