Ուկրաինայում նախկին ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քվինը` Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    44%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ուկրաինայում նախկին ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քվինը` Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

Ուկրաինայում նախկին ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քվինը` Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին, հայտնում է Սպիտակ տունը:

Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն դիվանագետ է:

Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո:

Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:

Դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:

Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:

Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College):

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:

Թեմայի այլ նորություններ