ՏԻՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարագիր չեն ներկայացնում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածո
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    29%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    58%
    12 կմ/ժ
  • Արարատ 24°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    29%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    29%
    4 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՏԻՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարագիր չեն ներկայացնում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածո

ՏԻՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարագիր չեն ներկայացնում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածո

Հայաստանում հայտարարատուների շրջանակը բավականին լայն է, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ներկայացուցիչներ (համայնքի ղեկավարներ, ավագանիներ) հայտարարագիր չեն ներկայացնում։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին սեպտեմբերի 13-ին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Մարիամ Գալստյանը։

«Ազգային ժողովը վերջերս ընդունել էր օրենքի փոփոխություն, որով հայտարարատուների շրջանակը հենց տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հաշվին ընդլայնվում էր։ Հաշվի առնելով, որ կային ավելի փոքր համայնքներ, որոշում կայացվեց, որ բոլոր ՏԻՄ ղեկավարները, տեղակալները, գլխավոր քարտուղարները հայտարարատու են, իսկ ավագանիները հայտարարատու են, եթե համայնքը 15 հազար և ավելի բնակչություն ունի։ Այս առումով, կարծում եմ, բավականին լայն է հայտարարատուների շրջանակը»,- ասաց Գալստյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի կարծիքով՝ անհրաժեշտ է համայնքների ղեկավարների և ավագանիների հետ կրթական միջոցառումներ իրականացնել, որովհետև հայտարարագիր չներկայացրած անձինք հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են։

«Այդ ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու խնդիր եմ տեսնում»,- եզրափակեց Գալստյանը։

Թեմայի այլ նորություններ