Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը Վահան Հունանյանը։

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, երկու երկրների  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր (քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր)։

Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուրախ եմ Վաշինգտոն վերադառնալու և ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերությունը վերահաստատելու համար։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ը արդյունավետ համագործակցություն են ունեցել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»․- գրել է Միրզոյանը։

Հանդիպման մասին այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով գտնվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել է USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ։

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

Թեմայի այլ նորություններ