Տարբեր երկրներ քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Ուկրաինան. Կիևի քաղաքապետը հաստատել է քաղաքացիների տարհանման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Տարբեր երկրներ քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Ուկրաինան. Կիևի քաղաքապետը հաստատել է քաղաքացիների տարհանման ծրագիրը

Տարբեր երկրներ քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Ուկրաինան. Կիևի քաղաքապետը հաստատել է քաղաքացիների տարհանման ծրագիրը

Ռուսաստանն Ուկրաինայի վրա կարող է հարձակվել ցանկացած պահի՝ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ Ուկրաինայում գտնվող ցանկացած ամերիկացի պետք է հեռանա որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում: «Ես չեմ ներկայացնի մեր հետախուզական տեղեկությունների մանրամասները, բայց ուզում եմ շեշտել, որ հարձակումը կարող է սկսվել անգամ Օլիմպիական խաղերի ժամանակ, բայց կան նաև ենթադրություններ, որ դա տեղի կունենա միայն Օլիմպիական խաղերից հետո»,- լրագրողներին ասել է Սալիվանը:

Խոսելով Ռուսաստանի ենթադրայլ հարձակմանը սպասվող պատասխանի մասին՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վճռականորեն պատասխանել իր դաշնակիցների և գործընկերների հետ: Նրա խոսքով՝ պատասխանը կներառի խիստ տնտեսական պատժամիջոցներ, ամերիկյան ուժերի դիրքավորում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկայնքով և կներառի շարունակական աջակցություն Ուկրաինային: 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով՝ Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայություն հայտարարությունը։

«Քաղաքային ծառայություններն այսօր արդեն աշխատում են ռազմական բնույթի արտակարգ իրավիճակի կանխման պայմաններում»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայությունը։ «Մեր ջանքերն ուղղված են թե՛ հնարավոր սադրանքները կանխելուն, թե՛ հաղթահարմանը, և՛ թե ռազմական հարձակմանը դիմակայելուն, մենք գործում ենք հստակ ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետը։

Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքում հաստատվել է տարհանման պլան, որը ներառում է տարհանման կետերի գտնվելու վայրերը, անհրաժեշտ տրանսպորտի քանակն ու անվտանգ տարածքները բնակչությանը տեղավորելու համար։ «Եթե մի քանի տարի առաջ ունեինք 1500 քաղաքացու համար նախատեսված  ապաստարան, ապա այսօր դրանց թիվը եռապատկվել է»,- նշել է նա։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդը ներառում է ավելի քան 500 պահեստարան։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ բարելավվում է նաև արտակարգ իրավիճակների մասին բնակչությանը ահազանգելու համակարգը։

Ուկրաինայի սահմանի լարվածության ֆոնին տարբեր երկրներ շարունակում են կոչ անել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է առավելագույն` չորրորդ աստիճանի հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը և կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկրի տարածքը։ Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով»։ Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը նույնպես կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան։ Անհապաղ լքելու կոչով է հանդես եկել նաև Նոր Զելանդիայի, Լատվիայի ԱԳՆ-ները։ Մեծ Բրիտանիան և Իսրայելը Կիևից հեռացնում են դիվանագետների ընտանիքներին:

CNN-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Վաշինգտոնը մտադիր է հետ կանչել իր դիտորդներին Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունից:

Թեմայի այլ նորություններ