Սյունեցիները փակել են ճանապարհը 17 կուսակցությունների անդամների առջև
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Սյունեցիները փակել են ճանապարհը 17 կուսակցությունների անդամների առջև

Սյունեցիները փակել են ճանապարհը 17 կուսակցությունների անդամների առջև

Սյունեցիները փակել են Սյունիքի մարզ մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս 17 կուսակցությունների անդամներին շարունակել ճանապարհը: 

Ճանապարհը բացելու համար քաղաքացիների հետ բանակցություններ են վարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները:

Քաղաքացիներն ասում են, որ սյունեցիները համախմբված ընտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջում են նրանց հետ գնալ:

«Մենք ենք ստեղ ապրում, դուք եք եկել, խոսում եք Սյունիքի սահմանազատման մասին»,- ասաց քաղաքացիներից մեկը:    

Հավաքվածներին վրդովեցրել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ցույցերին չմասնակցողների հասցեին, նաև օրերս Վազգեն Մանուկյանի՝ շիրակցիների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները:

«Մեր ժողովրդին ցնցումների մեջ մի քցեք, ձեր մի հատ խոսքը ցնցումների ա բերում, մի արեք»,-դիմելով պատգամավորներին՝ նշեց բնակիչներից մեկը։

Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ սյունեցիների բանավոր պայմանավորվածությունների հետևանքով չգիտեն, թե որ փուլում է գտնվում սահմանազատման գործընթացը։

«Այ մարդ, մենք ենք ստեղ ապրում, դուք ընդեղ իմանում եք, մենք ստեղ չե՞նք իմանում»,- ի պատասխան նշեց քաղաքացիներից մեկը։

Սյունեցիները նաև վանկարկում էին Վազգեն դավաճան։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մարզային այցեր է իրականացնում՝ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ։ Մինչ այժմ Մանուկյանը եղել է Վանաձորում է Գյումրիում։ Գյումրի գնալու ճանապարհին Շիրակի բնակիչները նույնպես փակել էին Մանուկյանի ճանապարհը, իսկ Մանուկյանը ճանապարհը փակող մարդկանց «բոմժեր» էր անվանել։ Մանուկյանի այս արտահայտությունը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ընդգծենք նաեւ, որ քիչ առաջ հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը: Հայտարարությունում նշվում է, որ Վազգեն Մանուկյանը եւ Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն, Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:

 
 

Թեմայի այլ նորություններ