Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի նոր առաջարկին, ըստ որի, փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ առաջարկվող փոփոխությանը:

«Դա հայրենադարձության վրա չի ազդի: Մարդիկ, որոնք նպատակ ունեն տեղափոխվել Հայաստան և վերջին երկու տարիների ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, ապա երկրում 60 օր անցկացնելուց հետո միայն կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այլ հարց է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով սա դրական փոփոխություն չէ: Մեր գերատեսչությունը այս փոփոխությանը կողմ չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասաց Զարեհ Սինանյանը:

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

Թեմայի այլ նորություններ