ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է համարել Հռոմի ստատուտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    46%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    37%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է համարել Հռոմի ստատուտը

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է համարել Հռոմի ստատուտը

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության առնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը՝ Սահմանադրությանը համապատասխան է համարել հիշյալ կանոնադրությունը։ Քիչ առաջ ՍԴ-ն  հրապարակել է որոշումը։ Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: Ի դեպ, Հայաստանը նախատեսում է կանոնադրությունը վավերացնել հետադարձ ուժով՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչել 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր։

Բարձր դատարանը որոշել է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։

2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձը, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։

Չնայած Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1999 թվականին, սակայն 2004 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ կանոնադրությունը մասամբ անհամատեղելի է Հայաստանի սահմանադրության հետ և չի կարող վավերացվել։

Միջազգային քրեական դատարանն աշխարհի առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հետաքննում է պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը:

Դատարանի մանդատի առանցքային նշանակությունը փոխլրացման սկզբունքն է, ինչը նշանակում է, որ Դատարանը կմիջամտի միայն այն դեպքում, եթե ազգային իրավական համակարգերը չեն ցանկանում կամ չեն կարողանում հետաքննել և հետապնդել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեղավորներին:

Թեմայի այլ նորություններ