Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 7 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    71%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 10°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    71%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    71%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 7 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 7 (թարմացվող առցանց լուսաբանում)

23:46

Իտալիայի ԱԳ նախարարը Վլադիմիր Պուտինին համեմատել է կենդանու հետ։

Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն Պուտինին համեմատել է կենդանու հետ։ «Կա մեծ տարբերություն Պուտինի և ցանկացած երկու կենդանու միջև, քանի որ Պուտինը, անկասկած, ամենադաժանն է նրանց միջից»։

23:39

Ուկրաինական լրատվամիջոցները տեսանյութում են հրապարակել, որտեղ գերեվարված ռուսաստանցի զինծառայողը տեսակապով խոսում է մոր հետ՝ պահանջելով «մարդկանց հանել Պուտինի դեմ»։

23:29

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է կրճատել Ֆրանսիայի կախվածությունը ռուսական գազից։

Բացի այդ, ըստ Մակրոնի, Ֆրանսիան պատերազմ չի վարի Ռուսաստանի դեմ։

23:26

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն. «սուտ է ասելը, որ այս պատերազմը պայքար է նացիզմի դեմ»։

23:24

Baza-ն հայտնում է, որ Instagram-ը սկսել է ուկրաինական օգտատերերի համար արգելափակել ռուսական հայտնիների օգտահաշիվները։

23:21

Պաշտոնական. ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հերքում է ՌԴ-ից ԱՄՆ դեսպանի հետ կանչը։

23:19

Շվեդիան հայտարարել է, որ ռուսական չորս կործանիչ խախտել է իր օդային սահմանը։

 

23:11

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտարարել են, որ ուկրաինական պատվիրակությունը Բելովեժյան թավուտի ճանապարհին է։

23:08

The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ն կարող է ռուսական դրոշով նավերին արգելել մուտք գործել իր նավահանգիստներ։

23:03

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը քննարկում է արտասահմանյան ինքնաթիռների ազգայնացման հարցը։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում, խոշորագույն ավիաընկերությունների մասնակցությամբ, քննարկվել է պատժամիջոցների պայմաններում արտասահմանյան ինքնաթիռների ազգայնացման հարցը։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Օդանավերի ազգայնացումն ամենաիրական սցենարն է, (աշխատունակության պահպանման) այլ տարբերակներ ներկայումս չկան»,- ասել է РБК-ի աղբյուրներից մեկը։

22:48

Դոնեցկի իշխանությունները հայտարարել են, որ վերջին երկու շաբաթվա հետևանքով հանրապետության տարածքում զոհվել է 25 խաղաղ բնակիչ, ևս 95-ը վիրավորվել են, այդ թվում՝ չորս երեխա։

22:42

Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները կընթանան Բելովեժյան թավուտի «Որսորդի տնակ»-ում։ 

Ավելի վաղ, բելառուսցի քաղաքագետ Յուրի Վոսկրեսենկին հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակությունը դեպի բանակցությունների վայր ճանապարհին բախվել է լոգիստիկ խնդիրների։

22:35

ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Վենդի Շերման. ԱՄՆ-ն ուսումնասիրում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից Ռուսաստանի հեռացման հարցը, սակայն որոշում չկա այն մասով, թե արդյոք անհրաժեշտ է ձգտել դրան։

22:28

Սպիտակ տունը հայտարարել է, որ ամբողջական արգելափակող պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի պաշտպանական հատվածի ձեռնարկությունների նկատմամբ։

22:26

Կիևում օդային տագնապի ազդանշան է միացվել։

 

22:11

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները։

22:07

Bild պարբերականը գրում է, որ Գերմանիայից Ուկրաինա են հասել Stinger-ի 500 հրթիռ և 1000 Panzerfaust հակատանկային նռնականետ։

21:59

Ուկրաինական կողմը հրապարակել է 22 ռուսաստանցի տանկիստների գերեվարման վերաբերյալ տեսանյութ։

21:53

Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը լուսանկարներ է հրապարակել ռուսական զինուժից գրավված ռազմատեխնիկայից։

21:43

Գերմանիան պատրաստ է ընդունել բոլոր այն փախստականներին, որոնք այդ երկիր կգան Ուկրաինայից։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը։

21:34

Բուլղարիայի ԱԳՆ-ն ռուսաստանցի երկու դիվանագետների հայտարարել է «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)։ Այդ մասին հայտնում է Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նրանք ստիպված կլինեն լքել Ռուսաստանը։

21:09

Ընդունված բանաձևով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և հանել զորքերն այդ երկրի տարածքից։

21:07

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը. Հայաստանը քվեարկեց ձեռնպահ

Բանաձևին կողմ քվեարկեց 141 պետություն, դեմ՝ միայն 5-ը, որոնց թվում են Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։

Ձեռնպահ մնաց 35 երկիր, այդ թվում Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը և Ղազախստանը։

20:56

Ռուսական կողմը տվյալներ է հրապարակել նաև ուկրաինական կողմի կորուստների վերաբերյալ։

  • ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական կողմն ունի ավելի քան 2870 զոհ և մոտ 3700 վիրավոր,
  • խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 1533 օբյեկտ, որոնց թվում են կառավարման և կապի հանգույցի 54 կետ, С-300 զենիթահրթիռային 39 համալիր, «Бук М-1» և «Оса», 52 ռադիոտեղորոշման կայան,
  • երկրի վրա ոչնչացվել է 47 ինքնաթիռ, ևս 13-ը՝ օդում։ Ուկրաինական կողմը կորցրել է 484 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 63 ռեակտիվ համակարգ, 217 միավոր հրետանային միջոց և ականանետ, 336 միավոր հատուկ ավտոմոբիլային տեխնիկա, 47 անօդաչու։

Ռուսական կողմը նաև պնդում է, որ ոչ մի ժամկետային զինծառայող կամ ուսումնական հաստատության կուրսանտ Ուկրաինայում «հատուկ գործողությանը» չի մասնակցում։

20:47

ՌԴ պաշտպանության նախարարություն. Ուկրաինայում զոհվել է ռուսաստանցի 498 զինծառայող։

Ըստ ռուսական կողմի՝ 1597 զինծառայող էլ վիրավորվել է։

20:43

«Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մարտի 3-ին Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի։

20:33

Ռոսկոմնադզորն արգելափակել է նաև ռուսական The Village պարբերականի կայքը։

20:22

The New York Times-ի լրագրողները հաստատել են, որ համացանցում տարածված նյութերում Խերսոնի կենտրոնում իրոք երևում է ռուսական բանակը։

Քաղաքը գտնվում է ռուսական զորքերի շրջափակման մեջ, բայց քաղաքապետ Իգոր Կոլիխաևը նշում է, որ Խերսոնը շարունակում է պաշտպանությունը։ Քաղաքի համար մարտերը շարունակվում են։

20:17

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 22 զինվորականների նկատմամբ

Պատժամիջոցների ցանկի ընդլայնման վերաբերյալ որոշումն ընդունվել է այն բանի համար, որ «Բելառուսը մասնակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չսադրված ներխուժմանը՝ իր տարածքից թույլ տալով ռազմական ագրեսիա»։

20:10

Megogo առցանց կինոթատրոնը դադարեցնում է Ռուսաստանում աշխատանքը։ Այդ մասին գրում է Ведомости-ն։ Ի սկզբանե Меgogo ընկերությունը հիմնադրվել էր Ուկրաինայում, այնուհետ ի հայտ էին եկել դրա ռուսական և ղազախական ծառայությունները։

20:02

Ուկրաինայի արտաքին իրավիճակների պետական ծառայությունը հերքել է 2000 խաղաղ բնակիչների զոհվելու մասին սեփական հայտարարությունը։

Սկզբում ծառայության ֆեյսբուքյան էջից, որտեղ մի քանի ժամ առաջ դրվել էր հրապարակումը, հեռացվեց 2000 զոհերի մասին տվյալը։ Ավելի ուշ, ուկրաինական գերատեսչությունը հայտարարեց, որ դրանք «գնահատողական տվյալներ են», և նրանք զոհերի իրական թվի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունեն։

19:53

РИА Новости-ն գրում է, որ սպասվում է, որ բանակցությունները կլինեն այս երեկո։ Այն նախատեսվում է իրականացնել Բելովեժյան թավուտում, որտեղ ստորագրվեց ԽՍՀՄ փլուզման մասին Բելովեժյան համաձայնագիրը։

19:42

«Ռոսկոմսվոբոդան» հայտնում է Ռուսաստանում YouTube-ի արգելափակման մեկնարկի մասին

Նախագծի տվյալներով՝ ներկայումս նկատվում է YouTube ծառայության yt3.ggpht.com դոմենի արգելափակում, որը կիրառվում է պատկերների և վիճակագրական այլ բովանդակության բեռնման համար։ Ռոսկոմնադզորը դեռևս չի հայտարարել ծառայության նկատմամբ իր պահանջների մասին։

19:09

Նշվում է, որ տեսանյութն արվել է Էներգոդարում։ Խաղաղ բնակիչների դեմ կիրառվել են նռնակներ։ Քաղաքում գտնվում է Զապորոժյեի ԱԷԿ-ը, որը Եվրոպայի ամենամեծ ատոմային էլեկտրակայանն է։

18:37

Zona.media-ն գրում է, որ ստուգում են Ռուսաստանի տարածքից դուրս եկող քաղաքացիների հեռախոսները, նրանց լուսանկարները, մեսենջերներում, և հատկապես Telegram-ում, ինչ ալիքների են հետևում։

18:29

Twitter-ը կսահմանափակի ռուսական պետական լրատվամիջոցներին հասանելիությունը։

18:11

Խարկովում նոր պայթյուններ են եղել։

17:43

Siemens-ը դադարեցրել է Ռուսաստան մատակարարումները

Բացի այդ, ընկերությունը Ռուսաստանում կդադարեցնի բոլոր նախագծերի շուրջ աշխատանքը։ Siemens-ը նշել է, որ գնահատում է պատժամիջոցների բոլոր հետևանքները։ Ընկերությունը հայտարարել է, որ կատեգորիկ դեմ է Ուկրաինայում ռազմական գործողություններին։

17:26

Ռոսկոմնադզորը ևս հաստատել է, որ Վիքիպեդիայից պահանջել է ջնջել «վիճահարույց բովանդակությունը»։

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսերեն Վիքիպեդիան հայտնել էր, որ Ռոսկոմնադզորը սպառնում է արգելափակել Վիքիպեդիան։ Պատճառը «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա (2022)» հոդվածն է։

17:14

Եվրոպայում արգելափակվել է HTB հեռուստաընկերության յութուբյան ալիքը։

Ինչպես հայտնել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունից, ներկայումս ««սև ցուցակում» կա ավելի քան 70 երկիր»։ НТВ-ն առաջարկել է իր եթերը դիտել կայքում կամ օգտվել VPN-ից։

17:04

Ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայում զոհվել է ավելի քան 2000 խաղաղ բնակիչ

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հետ զինված հակամարտության ժամանակ զոհվել է «ավելի քան 2000 ուկրաինացի՝ չհաշված մեր պաշտպաններին»։

16:53

Կիևի մետրոյում «հինգ դիվերսանտ է ձերբակալվել»

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ Կիևի մետրոյի կայարաններից մեկում, որը վերջին օրերին մարդկանց համար դարձել է ապաստարան, «հինգ դիվերսանտներից բաղկացած» խումբ է ձերբակալվել։

«Կայարաններից մեկում տղամարդիկ եկել էին իբր գիշերելու և ապաստարանում թաքնվելու։ Դիվերսանտներից մեկը մանկական խաղալիքի մեջ զինամթերք էր թաքցրել»,- հայտարարել են ոստիկանությունից։

Ոստիկանությունը նշում է, որ միևնույն կայարանում ձերբակալվել է մի մարդ, որը մեսենջերների միջոցով կապ է հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ և փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների հենակետերը։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչպես նա կարող էր իմանալ դրանց տեղակայման վայրերը։

16:51

Վլադիմիր Զելենսկին Բաբին Յարի ուղղությամբ հարվածի մասին։

«Դուք երկրորդ անգամ սպանում եք Հոլոքոստի զոհերին»,- հայտարարել է Զելենսկին։

 

16:45

ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր, այդ երկիրը լքել է 835 928 մարդ։ Նրանց մեծ մասը մեկնել է Լեհաստան։ 

Մարտի 2-ի առավոտյան լեհ սահմանապահները հայտնել են, որ Ուկրաինայից Լեհաստան է մեկնել ավելի քան 450 000 մարդ։

 

16:31

Բելառուսի սահմանապահ ծառայությունը հերքում է զինապարտ քաղաքացիների կողմից Բելառուսը լքելու արգելքի մասին լուրը

«Ապակառուցողական ինտերնետ հարթակներում տարածվում է կեղծ տեղեկատվություն Բելառուսի Հանրապետությունից 18-60 տարեկան անձանց դուրս գալու արգելքի մասին։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ բելառուսական կողմից անձանց և տրանսպորտային միջոցների բացթողման լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվել»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։

16:22

Ռուսաստանը փորձում է փրկել ՏՏ ոլորտը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը խոստացել է, որ ռուսական ՏՏ ընկերությունը երեք տարով կազատվեն շահութահարկից և ստուգումներից, իսկ այդ ընկերությունների աշխատակիցները բանակ զորակոչվելուց տարկետում կստանան։

16:12

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ նախորդ գիշերը ուկրաինական ՀՕՊ-ը Կիևի մարզում խոցել է ռուսական Су-35 երկու կործանիչ։ Մարտերի արդյունքում ուկրաինական կողմը կորցրել է մեկ МиГ-29, որի օդաչուին փնտրում են։ 

Ռուսական կողմն այս տեղեկատվությունը չի մեկնաբանել։ Անկախ աղբյուրներից ևս հնարավոր չէ ստուգել տեղեկատվությունը։

16:08

Եվրամիությունն արգելել է վաճառել և Ռուսաստան մատակարարել եվրոներով թղթադրամներ։

16:04

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը բելառուսական կողմի հնարավոր մասնակցության մասին։

«Կան ազդակներ, որոնք հիմա ստուգվում են։ Բայց այդ ազդակները բավարար չեն, որպեսզի ասել, որ բելառուսներն արդեն մասնակցում են Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտերին»։

15:58

Մարտի 2-ից Եվրամիության տարածքում արգելվեց RT (Russia Today) հեռուստաընկերության և Sputnik գործակալության աշխատանքը։

15:52

Եվրամիությունը SWIFT համակարգից անջատեց ВТБ, «Россия», «Открытие», Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк և ВЭБ.РФ բանկերը։

15:44

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակելու բանակցությունները մարտի 2-ի երեկոյան

Բանակցությունները կշարունակվեն այսօր երեկոյան։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ «Դա կլինի երկրորդ փուլը։ Ես կարծում, ամեն ինչ կլինի նույն ձև։ Ոչինչ չի փոխվի։ Մենք կկանգնենք մեր դիրքերում»,- ասել է նա։

15:34

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան, ռուսական ներխուժման պատճառով, Ուկրաինային կմատակարարի հարձակողական սպառազինություն։

15:18

Ժիտոմիրը գիշերային հարվածից հետո

Ինչպես հայտնում է Hromadske-ն, հարվածների արդյունքում տուժել են բնակելի տներ, դրանցից առնվազն երեքում հրդեհ է բռնկվել։ Փրկարարների խոսքով՝ զոհվել է երեք մարդ, ևս 16-ը վիրավորվել, այդ թվում 7 երեխա։

15:14

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական զինուժը կրակ է բացել Չեռնիգովի շրջանային հիվանդանոցի ուղղությամբ։

15:01

Միխայիլ Խոդորկովսկին ռուսաստանցիներին կոչ է անում բողոքի ցույցի դուրս գալ պատերազմի դեմ, որպեսզի հնարավոր լինի խոչընդոտել Ուկրաինայում սպանություններին։

14:50

Ուկրաինական կողմը չգիտի, թե երբ կկայանան Ռուսաստանի հետ նոր բանակցությունները

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարել է, որ ուկրաինացիները պատրաստ են բանակցություններին և «պատրաստ են դիվանագիտությանը։ «Բայց մենք որևէ դեպքում պատրաստ չենք ռուսական որևէ վերջնագրի ընդունմանը։ Թե երբ կկայանան նոր բանակցությունները, ներկայումս անհայտ է»,- ասել է Կուլեբան։ 

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը մարտի 2-ին Բելառուսում կսպասի բանագնացներին։

14:33

Ռուսական զինծառայողները կանգնած են Խերսոնի մարզպետարանի մոտ։ Ուկրաինացիները պատասխանում են՝ թափահարելով Ուկրաինայի դրոշը։

Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել Խերսոն քաղաքը։

14:21

The New York Times-ը, հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին, գրում է, որ ռուսական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք կռվում են Ուկրաինայում, առանց մարտերի զենքերը ցած են դրել։ Որոշ ռուսաստանցիներ, պնդում է անանուն աղբյուրը, մտածված ծակել են իրենց մեքենաների բենզինի բաքերը, որպեսզի խուսափեն մարտից։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել, թե ինչպես է ամերիկյան կողմն իմացել այդ մասին։ 

14:12

Պայթյուն Լուգանսկի մարզի Լիսիչանսկե քաղաքում։

14:03

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ մարտի 2-ի երեկոյան ռուսական պատվիրակությունը կսպասի Կիևի բանագնացներին։ «Այսօր օրվա երկրորդ կեսին, երեկոյան մոտ, մեր պատվիրակությունը տեղում կսպասի ուկրաինացի բանագնացներին։ Մեր պատվիրակությունն այսօր երեկոյան պատրաստ կլինի շարունակելու խոսակցությունը»,- ասել է Պեսկովը։ 

Նա չի նշել բանակցությունների վայրը։ «Նախապես չեմ ուզում»,- ասել է նա։

13:53

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը, որպես ՌԴ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, տվյալներ է ստանում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ ռուսական կողմի կորուստների վերաբերյալ, սակայն Կրեմլը չի կարող դրանք հրապարակել։

13:46

Վլադիմիր Զելենսկու որոշմամբ՝ Օդեսայի և Չերկասիի մարզպետները փոխարինվել են զինվորականներով։

13:34

Եվս մեկ տեսանյութ Օդեսայից։ Ավելի վաղ, օդանավակայանի մոտ տեղի էր ունեցել պայթյուն։

13:26

2021 թվականի դեկտեմբերի 21-ից հետո առաջին անգամ Եվրոպայում հազար խորանարդ մետրի համար գազի գինը գերազանցել է 2100 դոլարը։

13:18

Շվեյցարիան ժամանակավորապես փակել է Կիևի իր դեսպանությունը։ Անձնակազմը լքել է Ուկրաինան։

13:04

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Օդեսայի օդանավակայանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել։

12:58

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Սև ծովի հյուսիս-արևմտյան շրջանում նավագնացության փակման մասին։

12:52

Airbus-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերություններին տեխնիկական աջակցությունը

Ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող Airbus ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է ռուսական ավիաընկերություններին տեխնիկական աջակցությունը և Ռուսաստան պահեստամասերի մատակարարումը։ Բացի այդ, իր աշխատանքը դադարեցրել է նաև Ռուսաստանում այդ ընկերության ինժեներական կենտրոնը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով։

12:39

DHL ընկերությունը դադարեցնում է Ռուսաստան և Բելառուս բեռների և նամակների առաքումը։

Բեռնափոխադրումների DHL գերմանական ընկերությունը հայտարարել է դեպի Ռուսաստան և Բելառուս բեռների և նամակների առաքման դադարեցման մասին։

Ավելի վաղ, դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների դադարեցման մասին հայտարարել էին մի քանի ընկերություններ, ներառյալ UPS-ը։

12:29

Ուկրաինական կողմը ներկայացրել է նաև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական կողմի տեխնիկական կորուստները։

  • 30 ինքնաթիռ,
  • 31 ուղղաթիռ,
  • մինչև 211 տանկ,
  • 862 զրահամեքենա,
  • 85 հրետանային համակարգ,
  • ՀՕՊ 9 համակարգ,
  • Համազարկային կրակի 40 ռեակտիվ համակարգ,
  • 60 ցիստեռն,
  • 3 անօդաչու,
  • 2 նավակ,
  • 355 ավտոմեքենա։

12:20

Ռուսական զորքերը մոտեցել են Զապորոժյեի Էներգոդարի անցակետին։ Այդ մասին հայտնում է ուկրաինացի լրագրող Անդրեյ Ցապլիենկոն։ Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանը՝ Զապորոժյեի ԱԷԿ-ը։

Միաժամանակ, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ Նիկոլաևի մարզում, Վոզնեսենկ քաղաքի ուղղությամբ, որտեղ գտնվում է Հարավ-Ուկրաինական ԱԷԿ-ը, մեկնել է դեսանտայիններ տեղափոխող ավելի քան 20 ռուսական ուղղաթիռ։

12:17

Մոսկվայում Ուկրաինայի դեսպանության վրայից հեռացվել է ուկրաինական դրոշը։ Ավելի վաղ, Կիևը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ։

12:13

Հատված Reuters գործակալությանը տված հարցազրույցից, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղեկացնում են, որ ռմբակոծվում է Բաբին Յարը։

Այս վայրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ուժերի կողմից գնդակահարվել են մեծ թվով հրեաներ, ուկրաինացիներ և խորհրդային ռազմագերիներ։

12:09

Խարկովում դարձյալ պայթյուններ են հնչել։ Այդ մասին հայտնում է Գերագույն ռադայի տելեգրամյան էջը։

 
 

12:01

Կիևի քաղաքային վարչակազմը պատմել է, որ գիշերը քաղաքում իրավիճակն ավելի հանգիստ է եղել, քան նախորդը։ «Կիևը շարունակում է պատրաստվել պաշտպանությանը, կանգնեցվում են ամրաշինական կառույցներ»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Առավոտվանից քաղաքում բացվել են խանութները և դեղատները, գործում է հանրային տրանսպորտը և հումանիտար շտաբը։

11:56

Интерфакс-ի աղբյուր. Բելառուսում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նոր բանակցությունները հնարավոր են «այս շաբաթվա վերջին մոտ»։

11:39

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 5840 ռուսաստանցի զինծառայող։ Այս թվի իսկության ստուգումն անհնարին է։ Մինչ այս պահը ռուսական կողմը պաշտոնական որևէ տվյալ չի հրապարակել իրենց կորուստների վերաբերյալ։

11:23

Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր ուղերձով։

«Այսօր ուկրաինացիները դարձել են անկոտրության խորհրդանիշ։ Խորհրդանիշ նրա, որ ցանկացած երկրում ցանկացած պահին մարդիկ կարող են դառնալ աշխարհի լավագույն մարդիկ»։

 
 

11:12

ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.

  • Հատուկ գործողության ողջ ընթացքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի 1502 ռազմական օբյեկտ, երկրի վրա ոչնչացվել 47, երկնքում՝ 11 ինքնաթիռ, ինչպես նաև 472 տանկ և 46 անօդաչու։
  • Վերահսկողություն է սահմանվել Զապորոժյեի մարզի Տոկմակ և Վասիլևկա քաղաքների վրա։
  • Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների վրա։
  • Ռուսական զորքերը շարքից հանել են Կիևի հեռուստաշտարակի տեխնիկական կառավարման կետը։

11:04

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Խերսոնը։

 

10:57

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Ուկրաինայում Չելյաբինսկից 36-ամյա տանկիստ Կոնստանտին Գլուշկովի զոհվելու մասին։

10:49

Խարկովի ուղղությամբ հարվածի արդյունքները։

 
 

10:39

Վաղ առավոտյան Դնեպրում հայտարարվել է օդային տագնապ։

10:29

American Express-ը հրաժարվել է համագործակցել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ

Այդ մասին, ըստ Yahoo News-ի, նշվում է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվեն Սքվերի՝ աշխատակիցներին ուղղված նամակի մեջ։ Համագործակցությունը կդադարեցվի ռուսական այն բանկերի հետ, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ։

10:11

Ռուսական զորքերը զբաղեցրել են Սումի մարզի Տրոստյանեց քաղաքը

Մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկու խոսքով՝ տարբեր կողմերից քաղաք է մտել ռուսական երեք շարասյուն և ամբողջությամբ զբաղեցրել այն։ Ժիվիցկու խոսքով՝ քաղաքում վնասված են էլեկտրահաղորդման բոլոր գծերը։

09:52

Լուսանկար Կոնգրեսում Ջո Բայդենի ելույթից։ Արարարողակարգի համաձայն՝ ելույթի ընթացքում նրա հետևում նստում են փոխնախագահը, որը նաև Սենատի ղեկավարն է և Ներկայացուցիչների պալատի խոսնակը։ Ներկայումս այդ պաշտոնները կանայք են զբաղեցնում, համապատասխանաբար Քամալա Հարիսը և Նենսի Փելոսին։

09:48
 

Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Ուկրաինային կտրամադրեն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն։

09:36

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտնել է, որ մարտի 1-ի երեկոյան, Ժիտոմիրի ուղղությամբ հարվածի արդյունքում, զոհվել է երկու մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։ Վնասվել է 10 բնակելի շենք, այդ թվում երեք շենք այրվում է։

 

 
 

09:23

Մորդովիայի ղեկավար Արտյոմ Զդունովը հայտնել է Ուկրաինայում զոհված 40-ամյա գնդապետ Վիկտոր Իսայկինի մասին։ Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն չի հայտնում իր մարտական կորուստների մասին։ Նման տվյալներ պարբերաբար հրապարակում են ռուսական մարզերի, երկրամասերի և հանրապետությունների ղեկավարները։

09:17

ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկայում փակել իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար

Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։

Ավելի վաղ, նման որոշման մասին հայտարարել էին Եվրամիության երկրները և Կանադան։

09:00

Ինչ է կատարվել մարտի 2-ի գիշերը․ հակիրճ

  • Լուսաբացին ռուսական դեսանտն իջել է Խարկովում։ Ողջ գիշեր քաղաքում ընթացել են մարտեր։ Տանկային գործարանում հայտնում են հրդեհի, իսկ քաղաքում` ավերածությունների մասին։
  • Ուկրաինական իշխանությունները հաստատել են, որ ռուսական բանակը մտել է Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաք։ Ներկայումս ուկրաինական ուժերը պահում են քաղաքային վարչակազմի շենքը։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ելույթ է ունեցել Կոնգրեսում, որը նվիրված է եղել նաև Ուկրաինայում առկա իրավիճակին։ Նա զգուշացրել է, որ շարունակելու են Պուտինի նկատմամբ կիրառել զսպիչ միջոցներ, որոնց կհաջորդեն ցավոտ հետևանքներ։
  • Boeing ավիակոնցեռնը և ExxonMobil նավթային ընկերությունը հայտարարել են Ռուսաստանում իրենց աշխատանքի ավարտի մասին։ Boeing ընկերության օդանավերը շահագործվում էին «Аэрофлот»-ի կողմից, իսկ ExxonMobil-ը բաժնեմասեր ուներ ռուսական մի շարք ընկերություններում, այդ թվում 30 % «Сахалин-1» նախագծում։
  • Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանին կրկնապատկել է իր անձնակազմի թիվը։
  • ՄԱԿ-ի վերջին գնահատականներով՝ Ուկրաինան լքել է ավելի քան 600 000 մարդ։
  • Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին զգուշացրել է չկիրառել զինված ուժերը Ուկրաինայում քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար, ինչպիսիք են դպրոցներն ու հիվանդանոցները: «Դատարանի հայտարարությունն այն մասին, որ նա որոշել է «ժամանակավոր» կամ արտակարգ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի ՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության դեմ, հավասարազոր է Ռուսաստանի կառավարությանը պաշտոնական նախազգուշացմանը այն բանի դադարեցման մասին, ինչը նկարագրվել է որպես «մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք ռուսական զորքերի կողմից կատարվել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում»,- նշվում է ՄԻԵԴ հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ