Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 21 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 21 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 21 (թարմացվող առցանց լուսաբանում)

12:35

ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաև Ֆինլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության պաշտպանության նախարարներն այսօր արտահերթ հանդիպում են անցկացնում` քննարկելու ՌԴ ներխուժումն Ուկրաինա ու ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ հետևանքները։ Այս մասին Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ում բրիտանական պատվիրակությունը։

12:34

РБК-ին Լավրովի հարցազրույցի մի քանի մտքեր.

  • Անթալիայում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան որևէ նոր գաղափար առաջ չի քաշել։ Բանակցային հիմնական հարթակը շարունակում է մնալ բելառուսական ձևաչափը։
  • Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինայում ոչ ոք չի սպասում, վկայում է այն մասին, որ Կիևում «ադեկվատությունը իր ճանապարհը հարթում է»։
  • Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու փակումից ՆԱՏՕ-ի հրաժարումը խոսում է այն մասին, որ դաշինքում դեռևս մնացել են «սթափ մտածող մարդիկ»։
  • Մենք պատրաստ ենք փնտրել անվտանգության ապահովման ցանկացած ուղի, բացի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից։
  • Ուկրաինայի չեզոք կարգավիճակը ներկայումս լրջորեն քննարկվում բանակցություններում՝ անվտանգության մյուս խնդիրների հետ համատեղ։ Արդեն կան կոնկրետ ձևակերպումներ, որոնք մոտ են համաձայնեցման։

12:33

Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել РБК-ին։

«Կողմնորոշվում եմ այն գնահատականների վրա, որոնք տալիս են մեր բանագնացները։ Նրանք նշում են, որ բանակցությունները պարզ պատճառներով հեշտ չեն ընթանում, բայց, այդուհանդերձ, կա փոխհամաձայնության հասնելու կոնկրետ հույս»,- հայտարարել է Լավրովը։

12։30

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Միխայլովկա, Ստավկի, Բոտմանկա, Վասիլևկա բնակավայրերը։ [ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru|

12:28

Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը փետրվարի 24-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է մոտ 13 800 զինծառայող։

12:23

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս սկսել է կիրառել Z տառը, որը դարձել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության խորհրդանիշներից մեկը։

12։16

Մոսկվայի Օստանկինսկի շրջանային դատարանը 30 հազար ռուբլով է տուգանել ՌԴ Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովային, որը «Время» լրատվական ծրագրի ժամանակ տաղավարում էր հայտնվել հակապատերազմական պաստառով։ |meduza.io|

12։15

Մեծ յոթնյակի երկրները այսօր առցանց հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու ՌԴ գործողություններն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուձուկին՝ չհստակեցնելով, թե արդյոք հանդիպմանը մասնակցելու են G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները, թե այն անցկացվելու է այլ մակարդակով։ |reuters.com|

12:05

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դրամաշնորհներ է հատկացրել քաղաքում արագ սննդի հայրենական ցանցերի ստեղծման և զարգացման համար։

Իսկ ահա թե ինչպես են Մոսկվայում մի քանի օր առաջ հրաժեշտ տվել McDonaldʼs-ին։

 

12:00

Ռոստուրիզմ. ավելի քան 10,5 հազար ռուսաստանցիներ հայտնել են, որ չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան։

11:57

Զելենսկին ստորագրել է ռուսական քարոզչության արգելքի մասին օրենքը

Վերջինս արգելում է արդարացնել կամ հերքել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան, ինչպես նաև գովաբանել մարդկանց, որոնք կապ ունեն դրա հետ։ Բացի այդ, այն թույլ է տալիս, դատարանի որոշմամբ, դադարեցնել այն կուսակցությունների կամ կազմակերպությունների գործունեությունը, որոնք արդարացնում են Ռուսաստանի գործողությունները։

Համաձայն նոր օրենքի՝ ռուսական զինծառայողներին և ռուսամետ կազմավորումների անդամներին կարգելվի անվանել «աշխարհազորայիններ» կամ «հարգալից մարդիկ», իսկ 2014 թվականից Ուկրաինայում մարտական գործողությունները՝ «քաղաքացիական պատերազմ» կամ «ներքին հակամարտություն»։

11:54

Ռոսկոմնադզորն արգելափակել է Кавказский узел-ի կայքը։

 

11:49

Slack կորպորատիվ մեսենջերը սահմանափակում է իր աշխատանքը Ռուսաստանում

Ռուսական հաճախորդները Slack-ի վարչակազմից նամակ են ստացել, որտեղ ընկերությունը հայտնել է այդ երկրում իր բիզնեսի դադարեցման մասին։ 

Վճարովի ծառայություններից օգտվող հաճախորդներին կտեղափոխեն անվճար համակարգին։ Արդյունքում, նրանց հնարավորությունները կսահմանափակվեն, օրինակ, նամակագրությունների արխիվում հասանելի կլինեն միայն վերջին 10 000 հաղորդագրությունները։ Բացի այդ, Slack-ում հնարավոր չի լինի Ռուսաստանից ավելացնել նոր մասնակիցների։

Նախօրեին Slack-ի ռուսաստանցի հաճախորդները հայտնել էին, որ մեսենջերը ջնջել է իրենց աշխատանքային տարածքները։

11:43

Լրագրող Ֆարիդա Ռուստամովան պատմել է, որ Ռուսաստանի առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյանիկովայի հակապատերազմական ակցիայից հետո, հեռուստաընկերությունում նորությունները սկսել են ուշացումներով հեռարձակել։

11:39

Ուկրաինայում հայտնել են ռուսաստանցի չորրորդ գեներալի զոհվելու մասին։ Իսկ «Можем объяснить» տելեգրամյան ալիքը գրում է, որ պատերազմի ընթացքում զոհվել է Ռոսգվարդիայի էլիտար ստորաբաժանման առնվազն 7 մարտիկ։

 

11։35

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկու հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ին շուտ միանալու անհնարինության մասին, անվանել է «իրականության արտացոլում»։ «Չեմ կարծում, որ դա զիջում է: Կարծում եմ՝ առաջին հերթին, դա իրականության արտացոլումն է։ Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ։ Ահա թե ինչու, երբ Պուտինն ասում էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց մտահոգությունները կենտրոնացած են ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա, սխալ էր: Դա սուտ էր»,- ասել է Բլինքենը:

11։33

Ռուսական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 128 ռազմական օբյեկտ։ Ռուսաական օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ և չորս անօդաչու թռչող սարք։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru|

11:33

Forbes-ը կազմել է այն ընկերությունների ցանկը, որոնք հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեության դադարեցման կամ աշխատանքների սահմանափակման մասին։ Պարբերականը եզրակացրել է, որ իրականում «զանգվածային փախուստ» չի նկատվում, բայց ընկերությունները կրճատում են արտադրությունն ու հրաժարվում նոր ներդրումներից։

11:26

Հակառակորդի կորուստներն ըստ հակամարտող կողմերի.

Ռուսաստանի Դաշնության ՊՆ

  • ինքնաթիռներ՝ 111,
  • ուղղաթիռներ՝ 68,
  • անօդաչուներ՝ 160,
  • տանկեր և այլ զրահամեքենաներ՝ 1 353,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 129,
  • հրետանի և ականանետեր՝ 493,
  • զենիթահրթիռային համալիրներ՝ 159:

Ուկրաինայի զինված ուժերի ԳՇ

  • ինքնաթիռներ՝ 84,
  • ուղղաթիռներ՝ 108,
  • տանկեր՝ 430,
  • զրահամեքենաներ՝ 1 375,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 70,
  • հրետանային համակարգեր՝ 190,
  • ՀՕՊ միջոցներ՝ 43,
  • անձնակազմ՝ մոտ 13 800 մարդ

11:25

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրել է, որ Մոսկվայում է՝ «շարունակելու դիվանագիտական ​​ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի լուծում գտնելու համար»։

10:43

YouTube-ն արգելափակել է ռուսական «Спас» հեռուստաընկերության օգտահաշիվը։

 

10:41

Վլադիմիր Զելենսկու գիշերային տեսաուղերձի հիմնական մտքերը.

  • Բանակցությունների ժամանակ դիրքորոշումները «սկսել են առավել իրական հնչել», սակայն դեռ ժամանակ, ջանքեր և համբերություն են պետք։
  • Ռուսաստանն արդեն իսկ Ուկրաինայի դեմ կիրառել է ավելի քան 900 հրթիռ։
  • Ուկրաինայում լրագրողների զոհվելը ևս մեկ պատճառ է ուժեղացնելու Մոսկվայի դեմ պատժամիջոցները։
  • Զելենսկին հաստատել է, որ մարտի 16-ին հանդես կգա ԱՄՆ կոնգրեսի առաջ և կոչ արել «Ուկրաինայի բոլոր ընկերներին» այցելել Կիև, չնայած նրան, որ այնտեղ անվտանգ չէ։

10:39

Երկու հայտարարություն ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչներից։

Փոխվարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ պատերազմից Ուկրաինայի ուղիղ կորուստները գերազանցում են 565 միլիարդ դոլարը։

Ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին էլ նշել է, որ պատերազմից հետո տարածքների ականազերծման համար կպահանջվեն տարիներ։

10։38

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միաձայն դատապարտել է որպես ռազմական հանցագործի։ Բանաձևը նաև կոչ է անում Հաագայի դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնելու «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։ |reuters.com|

10:38

Հաքերները կոտրել են Ռուսաստանի արբիտրաժային դատարանների կայքերը։ Դրանց գլխավոր էջերում տեղադրվել են Պուտինի իմպիչմենտի կոչեր։

10:37

Forbes. ընկերությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ հեռանում են Ռուսաստանից, աշխատանքով են ապահովում ավելի քան 200 հազար ռուսաստանցիների։

10:34

«АвтоВАЗ»-ը, մատակարարումների ճգնաժամի պատճառով, աշխատակիցներին 20-օրյա արձակուրդ կուղարկի։

Ընկերությունը ապրիլի 4-ից 24-ը կմեկնի կորպորատիվ արձակուրդի։ Ավելի վաղ, ընկերության կորպորատիվ արձակուրդը նախատեսված էր հուլիսի 25-ից օգոստոսի 14-ը, սակայն այն որոշեցին տեղափոխել՝ կապված մատակարարումների ճգնաժամի հետ։

 

10:32

Ռուսաստանում չինական սմարթֆոնների վաճառքն աճել է շուրջ 2 անգամ։

Փետրվարի 28-ից մարտի 13-ը Ռուսաստանում չինական ապրանքանիշների սմարթֆոնների վաճառքն աճել է երկու անգամ, ի տարբերություն նախորդ շաբաթների։ Այդ մասին «Коммерсант»-ին հայտնել են МТС-ից։ 

Ընկերության տվյալներով՝ մարտի առաջին օրերին Huawei-ի սարքավորումների վաճառքի թիվն աճել է 300 %-ով, Oppo-ն և Vivo-ն՝ 200 %-ով, իսկ Realme՝ 80 %-ով։ Բացի այդ, գրանցվել է նաև կոճակային հեռախոսների պահանջարկի աճ։

10:30

Ինչ է կատարվել մարտի 16-ի գիշերը` հակիրճ.

  • Մարտի 16-ին Ռուսաստանը պետք է վճարումներ անի եվրոբոնդերի երկու թողարկումների համար։ Եթե վճարումներն իրականացվեն ռուբլով, ապա Fitch գործակալությունը դա կհամարի դեֆոլտ։
  • Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։
  • ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է բանաձև, որտեղ Վլադիմիր Պուտինին անվանել են ռազմական հանցագործ։
  • ԵԱՀԿ-ն կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն։
  • ԵՄ պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո՝ Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը լքել է Yandex-ի մայր կազմակերպության՝ նիդերլանդական Yandex N.V.-ի ղեկավար պաշտոնը։

10։14

Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր տեղի կունենա Խարկովի շրջանի Իզյում քաղաքից բնակիչներին փրկելու գործողությունը։ Նրա խոսքով՝ մարդասիրական միջանցքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

10։12

ՌԴ հատուկ ռազմական գործողության առաջին շփոթված արձագանքից հետո Չինաստանը մի ռազմավարության հիմք է դրել, որը նրան թույլ կտա խուսափել վատթարագույն տնտեսական և դիվանագիտական հետևանքներից և օգուտներ քաղել աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, երբ մշուշը ցրվի։ Չինաստանի ղեկավարությունը հաշվարկել է, որ պետք է վեր լինել, իր կարծիքով, երկու ուժասպառ տերությունների միջև պայքարից և ներկայանալ իբրև կայունության հիմք ավելի ու ավելի անհանգիստ աշխարհում։ Այս մասին գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացրել ենք այստեղ։

10։11

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ հանդիպումները շարունակվում են, և բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում։ «Բայց դեռ ժամանակ է անհրաժեշտ, որ որոշումները բխեն Ուկրաինայի շահերից»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական կողմի հրետանու հարվածներից ևս երկու լրագրող է սպանվել․ նրանցից մեկն ուկրաինացի է, մյուսը՝ ամերիկյան Fox News-ի ներակայցուցիչ․ «Եվս մի լրագրող ծանր վիրավորվել է։ Հրետակոծությունը տեղի է ունեցել Կիևի շրջանում»։

09։41

Ուկրաինական կողմը հայտարարել է, որ որոշ շրջաններում հակահարձակման է անցել․ «Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում ավերիչ հարվածներ հասցնել օկուպացիոն զորքերի խմբերին, իսկ որոշ շրջաններում՝ հակահարձակման անցնել»,- ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում։

Թեմայի այլ նորություններ