Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 15 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    28 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    47%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23923
  • Դոլար = 387.321

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 15 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 15 (թարմացվող առցանց լուսաբանում)

23։29

Նավթի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա փետրվարի 24-ին։ Արևմտյան պատժամիջոցները, հավանաբար, էլ ավելի կբարձրացնեն նավթի գինը: Ի՞նչ է սա նշանակում և ինչ է պետք իմանալ նավթի մասին, գրում է Al Jazeera-ն․

  • Ո՞ր երկրներն ունեն նավթի ամենամեծ պաշարները։
  • Ո՞ր երկրներն են ամենաշատը նավթ արտադրում։
  • Ինչպե՞ս է արդյունահանվում և օգտագործվում անմշակ նավթը։
  • Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից։
  • Ի՞նչ է նշանակում ռուսական նավթի արգելքը։

22:46

Ուկրաինայի իշխանություններ. պատերազմի պատճառով երկրի կորուստները հասել են 100 միլիարդ դոլարի

«Ներկայումս մեր բիզնեսի մոտ 50 %-ը չի աշխատում։ Մնացած ձեռնարկություններն գործում են իրենց հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։

2021 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն կազմել է մոտ 200 միլիարդ դոլար։

22:26

Ուկրաինան հրապարակել է հումանիտար միջանցքներով բնակչության տարհանման վերաբերյալ նոր տվյալները:

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը ամփոփել է հումանիտար միջանցքների աշխատանքի առաջին արդյունքները։

  • Սումից, Տրոստյանցայից, Կրասնոպոլյայից դեպի Պոլտավայի ուղղությամբ դուրս է եկել ավելի քան 60 000 մարդ,
  • Խարկովի մարզի Իզյում քաղաքից հնարավոր է եղել դուրս բերել մոտ 3000 մարդ,
  • Բուչայից, Գոստոմելից, Իրպենից, Վորզելից և Կիևի մարզի մյուս քաղաքներից նախօրեին տարհանվել է մոտ 20000 մարդ,
  • Էներգոդար և Իզյում հասցվել է մոտ 200 տոննա հումանիտար օգնություն,
  • Այսօր Մարիուպոլում հումանիտար աղետ է և մարդկանց չեն թողնում տարհանել։ Նույն իրավիճակն է նաև Կիևի մարզի Վորզել քաղաքի մոտ, որտեղ հնարավոր չի եղել կազմակերպել հումանիտար միջանցք։

22:11

ՄԱԿ. Ուկրաինան լքել է 2,3 միլիոն մարդ

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ 2,3 միլիոն մարդ ստիպված իրենց տները լքել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Նրանց գրեթե կեսը երեխաներ են։ 

22:04

ՌԴ նախագահի խոսքով Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մեկից փակվել եւ պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ, որոնք դա կցանկանան։ «Մենք ինքներս ոչ մեկից չենք պատրաստվում փակվել։ Մենք բաց ենք մեր բոլոր գործընկերների, օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու համար, բոլոր նրանց, որոնք կցանկանան»,- ասել է Պուտինը։ Պետության ղեկավարի խոսքով՝ հուսալիորեն պաշտպանված պետք է լինեն այն օտարերկրյա ներդրողների իրավունքները, որոնք մնում են Ռուսաստանում աշխատելու։

21:59

Էմանուել Մակրոն. ԵՄ Ուկրաինայի անդամակցության քննարկումը ներկայումս իրատեսական չէ

Ֆրանսիայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ոչ իրատեսական է հիմա համարում Եվրամիության կազմ Ուկրաինայի անդամակցության հնարավորության քննարկումը, երբ այդ երկիրը գտնվում է պատերազմի մեջ։ 

 

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կրկնել է Մակրոնի միտքը՝ նշելով, որ գագաթնաժողովի ժամանակ խոսքը կգնա այն մասին, թե ինչպես Եվրամիությունը կարող է անհապաղ օգնություն տրամադրել Ուկրաինային, իսկ հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումները տեղի կունենա ավելի ուշ։

21:47

Լիտվայում Ռուսաստանի դեսպանությունն այսուհետ գտնվում է Ուկրաինայի հերոսների փողոց, տուն 2 հասցեում։

Այսօր այնտեղ հայտնվել են լիտվերեն և ուկրաիներեն ցուցանակները։

21:38

Էմանուել Մակրոնը Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին

«Ես պետք է ազնիվ լինեմ և ասեմ, որ առաջիկա ժամերին կամ էլ առաջիկա օրերին դիվանագիտական կարգավորման հնարավորություն չեմ տեսնում»։

Ըստ Интерфакс-ի փոխանցման՝ Մակրոնն այդ հայտարարությունն արել է Վերսալում ԵՄ գագաթնաժողովից առաջ։ Ընդ որում, նա նշել է, որ կփորձի օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը, այդ թվում կապի մեջ մնալ Վլադիմիր Պուտինի հետ։

21:26

Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման դիմել է ուկրաինացիներին. «Ուկրաինան երբեք Ռուսաստան չի դառնա։ Չեն տեսնի»

«Ուկրաինան Ռուսաստան չէ։ Եվ երբեք չի դառնա Ռուսաստան։ Չեն տեսնի։ Մենք արդեն հաղթում ենք։ Եվ դա կանգնեցնել չի լինի։ Իսկ Ռուսաստանի հասցեին կասեմ միայն, որ միանում եմ իմ հայրենակիցների խոսքերին, որոնք միաձայն ասում են. անիծվեք դուք։ Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք ուկրաինացիներին»,- ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում գրել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։ 

Ուկրաինայի նախկին նախագահը նշում է, որ մնում է Ուկրաինայում, «որովհետև մենք բոլորս հայրենի հողում ենք, ուրիշը չկա»։

Լեոնիդ Կուչման Ուկրաինայի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1994-2005 թվականներին։

21։17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է, որ կարողանա զրուցել երկու կողմերի (ՌԴ-ի և Ուկրաինայի- խմբ.) հետ և լինել միջնորդ ճգնաժամի խորացման դեպքում։ 

21:17

TOEFL-ը դադարեցրել է Ռուսաստանում և Բելառուսում թեստավորման անցկացումը

ETS-ը, որը պատկանում է TOEFL-ին, հույս է հայտնել, որ խաղաղությունը որքան հնարավոր է շուտ կվերականգնվի։ 

Նախօրեին Ռուսաստանում իր աշխատանքը դադարեցրել էր նաև IELTS-ը։

TOEFL և IELTS թեստերն անհրաժեշտ են անգլերենի տիրապետման մակարդակի հաստատման համար՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի բուհեր ընդունվելու նպատակով։

21:00

Էստոնիան դադարեցրել է զբոսաշրջային վիզաներ տալ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ավելի վաղ, նման քայլի էին դիմել Լատվիան, Լիտվան և Չեխիան։

20:52

Hearst ընկերությունը հետ է կանչում Esquire ամսագրի ռուսական տարբերակի լիցենցիան։ Այդ մասին հայտնել է գլխավոր խմբագիր Սերգեյ Մինաևը։ 

Ամսագրի վերջին համարը լույս կտեսնի ապրիլին։ Ռուսական Esquire-ը հրատարակվում էր 2005 թվականից։

20։49

Burger King-ը դադարեցնում է ռուսական շուկային կորպորատիվ աջակցությունը, այդ թվում՝ մարկետինգը եւ մատակարարումների շղթայի ապահովումը։

20:36

ՌԴ ՊՆ-ն Մարիուպոլի ծննդատանը հասցված հարվածների մասին

«Մարիուպոլի շրջանում ռուսական ավիացիան հողի վրա թիրախների խոցման բացարձակ որևէ խնդիր չի կատարել։ Իբր տեղի ունեցած ավիահարվածն ամբողջությամբ հորինված սադրանք է, որն արևմտյան լսարանի մոտ նպատակ ունի ապահովել հակառուսական իրարանցում»։

Ռուսական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ավիահարվածների մասին տեղեկատվությունն անվանել է «կիևյան ռեժիմի տեղեկատվական սադրանք»։

20:14

Դմիտրի Պեսկովը՝ Մարիուպոլի ծննդատան հրթիռակոծության մասին. 

«Մենք անպայման կհետաքրքրվենք մեր զինծառայողներից։ Մենք ձեր հետ միասին չունենք հստակ տեղեկատվություն, թե ինչ է այնտեղ եղել»։

20։11

Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները։ Հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք ոչ բարեկամական քայլեր են անում մեր երկրի եւ տնտեսության նկատմամբ, ապա մենք լավ գիտենք՝ նրանք իրենց քաղաքացիներին կոչ են անում ձգել գոտիները, տաք հագնվել, եւ, ընդհանրապես, որպես իրենց վիճակի վատթարացման պատճառ մատնանշում են այն պատժամիջոցները, որոնք կիրառում են մեր դեմ»։

19:59

Western Union-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում։

19։49

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թվիթերյան էջում։ Բորիս Ջոնսոնի հետ կողմերը քննարկել են հետագա աջակցությունը Ուկրաինային։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել են խաղաղ բանակցությունների ընթանցքն ու պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը։ .

19:48

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել կառավարության հետ։ Հիմնական մտքերը.

  • Մենք ինքներս ոչ մեկից չենք պատրաստվում փակվել, բաց ենք բոլորի հետ աշխատանքի համար, ով դա ուզում է։
  • Օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք փակում են արտադրությունը Ռուսաստանում, պետք է վճռական գործել։
  • Առանձին ապրանքախմբերի նկատմամբ պահանջարկը աճել է, սակայն խնդիրներն իշխանությունները կլուծեն հանգիստ ռեժիմով։
  • Ընդհանուր առմամբ, տարածքային բյուջեները կայուն են, ամեն ինչ հանգիստ է։

19:34

Մարիուպոլի փոխքաղաքապետը հայտնել է, որ քաղաքում զոհվել է առնվազն 1207 մարդ

Սերգեյ Օրլովը BBC-ին հայտնել է, որ «դա միայն մարմինների թիվն է, որ մենք հավաքել են փողոցից»։ Նրա խոսքով՝ մարդկանց թաղում են եղբայրական գերեզմաններում, քանի որ քաղաքից դուրս գտնվող գերեզմաններ հասնելն անհնարին է։

Օրլովը նշում է, որ քաղաքի հրթիռակոծումը շարունակվում է։

19։24

Western Union ֆինանսական ծառայությունների ընկերությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում։

18։19

Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանի ավիաընկերություններին պահեստամասեր մատակարարելուց։ [Ռոսավիացիայի ներկայացուցիչ Վալերի Կուդինով] |ria.ru|

17։48

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի պնդմամբ՝ արեւմտյան լրատվամիջոցները շատ հուզական սյուժեներ են պատրաստել Մարիուպոլի ծննդատան ոչնչացման մասին, բայց իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետն օբյեկտիվ չէ. «ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ մեր պատվիրակությունը փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավվել է «Азов» գումարտակի եւ մյուս ծայրահեղականների կողմից, այդտեղից վտարել են բոլոր ծննդկաններին, բուժքույրերին, առհասարակ ողջ անձնակազմին։ Այն ծայրահեղ արմատական «Азов»-ի բազան էր։ Այդ տվյալները ներկայացվել են երեք օր առաջ, ուստի ինքներդ եզրակացություն արեք՝ ինչպես է մանիպուլացվում հասարակական կարծիքն ամբողջ աշխարհում»։

17:20

2022 թվականի մարտի 10-ի ժամը 11-ի դրությամբ, Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր, մահացել է 71 երեխա, ավելի քան 100 երեխա վիրավորվել է։ [Ուկրաինայի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովա]

17:15

Մենք տեսնում ենք՝ այժմ որքան վտանգավոր են գործում արեւմտյան մեր գործընկերները, ըստ որում՝ ԵՄ-ն, որը, խախտելով իր բոլոր սկզբունքներն ու արժեքները, փաստացի խրախուսում է մահաբեր զենքերի մատակարարումն Ուկրաինա, այդ թվում՝ հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Նրանք, որոնք զենքով են լցնում Ուկրաինան, իհարկե, պետք է հասկանան, որ իրենց արարքների համար պատասխանատվություն են կրում, ինչպես նաեւ նրանք, որոնք խրախուսում են Ուկրաինա վարձկաններ ուղարկելը։ [ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով]

16:56

Մենք մշտապես վախեցել ենք վարձկանների առկայությունից հարևան երկրներում, հատկապես Ուկրաինայում։ Մեր հետախուզությունը, ավելին, մի քանի աղբյուրներ հայտնաբերել են այնպիսի վարձկանների, որոնք չեն հատում Բելառուսի սահմանը, բայց շարժվում են բելառուսա-ուկրաինական սահմանին զուգահեռ՝ Չեռնոբիլի ուղղությամբ: [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո] |tass.ru|

16:25

ՌԴ-ն կհաղթահարի տնտեսական խնդիրները և դուրս կգա ճգնաժամից ավելի առողջ գիտակցությամբ, առանց որևէ պատրանքի, որ Արևմուտքը կարող է հուսալի գործընկեր լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո։ «Ինչ վերաբերում է մեր տնտեսական խնդիրներին, մենք գլուխ կհանենք։ Պատմության բոլոր փուլերում մենք հաղթահարել ենք դժվարությունները, երբ դրանք ի հայտ են եկել։ Բայց այս անգամ, վստահեցնում եմ, այս ճգնաժամից մենք դուրս կգանք լիովին առողջ հոգեբանությամբ և առողջ գիտակցությամբ»,- ասել է նա։ |tass.ru|

16:06

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի ուզում հավատալ միջուկային պատերազմի հավանականությանը. «Ես չեմ ուզում դրան հավատալ և չեմ հավատում: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ վերջին տարիներին Ուկրաինայում ծավալված և վերջին ամիսների ու շաբաթների ընթացքում սրված իրադարձությունների համատեքստում միջուկային թեմայի դիսկուրսը նետել են բացառապես արևմտյան ներկայացուցիչները, առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամները»,- ասել է նա։ |ria.ru|

15:54

Լուկաշենկոն պլանավորում է վաղը Մոսկվայում հանդիպել Պուտինի հետ։

 

15:52

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո. յուրաքանչյուր երկրորդ կիևցի լքել է մայրաքաղաքը։ Հիմա քաղաքում մնացել է երկու միլիոնից քիչ մարդ։

15:44

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի քաղաքացիների համար էլեկտրոնային վիզաներ կներդնի

Մարտի 15-ից Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան հեռավար դիմել բրիտանական մուտքի վիզայի համար, առանց այցելելու վիզաների կենտրոն։

Վիզայի վերաբերյալ որոշումը ևս կստանան հեռավար՝ էլեկտրոնային փոստով։ Դրանից հետո նրանք ցանկացած հասանելի ձևով կկարողանան հասնել Մեծ Բրիտանիա, արդե տեղում կհանձնեն կենսաչափական տվյալները, իսկ անձնագրում կդրվի մուտքի կնիք։

15:23

Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը հայտնել է Ուկրաինայում պսկովցի երկու սպա դեսանտայինների՝ Յուրի Ագարկովի և Կոնստանտին Զիզևսկիի զոհվելու մասին։

15:08

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ խոսել են հումանիտար խնդիրների մասին։ Լավրովի խոսքով՝ իրենք բացատրել են, թե ռուս զինվորականները ինչ միջոցներ են ձեռնարկում խաղաղ բնակիչների վիճակը մեղմելու համար, որոնք, նրա խոսքով, պատանդի կարգավիճակում են։ «Նրանք օգտագործվում են և՛ այսպես կոչված կամավորական գումարտակների, և՛ այսպես կոչված տարածքային պաշտպանության ուժերի կողմից՝ որպես կենդանի վահան»: |tass.ru|

14:55

Լավրովը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը  համարել է պայքար՝ աշխարհի քաղաքական քարտեզում Ռուսաստանի լինելու համար. «Իհարկե, Արևմուտքի արձագանքը մեր գործողություններին կատաղի է, դա ցույց է տալիս, որ պայքար է ընթանում ոչ թե կյանքի, այլ մահվան համար, աշխարհի քաղաքական քարտեզում Ռուսաստանի լինելու համար՝ իր օրինական շահերի նկատմամբ հարգանքով»։

14:46

Ինչ են հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մամլո ասուլիսի ժամանակ։

Սերգեյ Լավրով՝

  • Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվ այլ երկրների վրա հարձակվել ևս չի պատրաստվում։
  • Իր տնտեսական խնդիրները Ռուսաստանն ինքնուրույն կլուծի։ Եթե Եվրոպան չի ցանկանում ռուսական գազ գնել, ուրիշները կգնեն։
  • Ավիահարվածների տակ ընկած Մարիուպոլի ծննդատունը եղել է «Ազով» գումարտակի բազա։
  • Այստեղ (Կուլեբայի հետ բանակցությունների ժամանակ) որևէ մեկը չէր պատրաստվում պայմանավորվել հրադադարի վերաբերյալ։ Դա քննարկում են Բելառուսում բանակցող խմբերը։
  • Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ կարող է միջուկային պատերազմ սկսել։

Դմիտրի Կուլեբա՝

  • Բանակցությունները ծանր էին։ Հրադադարի շուրջ պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել։ Կիևը մտադիր չէ իրագործել Ռուսաստանի պահանջները։
  • Կիևը պատրաստ է հակամարտության դիվանագիտական լուծմանը, բայց դրանք դեռ չկան։
  • Ուկրաինան չի պատրաստվում միջուկային զենք մշակել։
  • Լավրովն առաջարկել է եռակողմ խորհրդակցություններ՝ ՄԱԳԱՏԷ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։

14:44

Անթալիայում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Կողմերն առանձին մամլո ասուլիսներ են իրականացնում։

14։44

Իմ տպավորությամբ Ռուսաստանն այս պահին ի վիճակի չէ հրադադար հաստատել, նրանք ուզում են, որ Ուկրաինան հանձնվի, բայց նրանք դա չեն ստանա։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա]

14։42

Ես եկա այստեղ (Անթալիա- խմբ․) հումանիտար նպատակներով, որ հանդիպումից դուրս գայի՝ Մարիուպոլից և դեպի Մարիուպոլ մարդասիրական միջանցք բացելու։ Ցավոք, նախարար Լավրովն այդ մասով որևէ համաձայնության գալու կարգավիճակում չէր, բայց նա կխոսի համապատասխան մարմինների հետ այս հարցի շուրջ։ Մենք նաև բարձրացրել ենք 24-ժամյա հրադադարի հարցը՝ լուծելու ամենահրատապ հումանիտար խնդիրները։ Այս մասով մենք առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ինչպես երևում է, այս հարցով Ռուսաստանում այլ անձինք են որոշում կայացնողները։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո]

14:42

«Эхо Москвы» ռադիոկայանը դատի է տվել ՌԴ գլխավոր դատախազությանն ու Ռոսկոմնադզորին։ Պատճառը ռադիոկայանի եթերից անջատելն ու կայքի արգելափակումն է։

14:36

Ռոսավիացիա. Չինաստանը մերժել է ռուսական ավիաընկերություններին պահեստամասեր մատակարարել։

14։25

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկվել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը։ [Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո] |tass.ru|

14։24

Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և չի ծրագրում հարձակվել այլ երկրների վրա։ [Սերգեյ Լավրով] |tass.ru|

14։18

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Եվրոպայի խորհրդի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։  «Իմ գործը չէ մեկնաբանել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները, հետևաբար, պարզաբանման համար կարող եք դիմել ՌԴ ԱԳՆ-ին, բայց, բնականաբար, Եվրոպայի խորհրդից դուրս գալը  ենթադրում է դուրս գալ բոլոր մեխանիզմներից»-ասել է նա։

14:17

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռոման Աբրամովիչի նկատմամբ։

Բրիտանական պատժամիջոցների ցանկում նաև հայտնվել են գործարար Օլեգ Դերիպասկան, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Россия» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը և «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

14։08

Ռուսաստանի Դաշնությունը բանակցությունների ընթացքում հաստատել է, որ Ուկրաինայում ամենօրյա հումանիտար միջանցքներ բացելու Մոսկվայի նախաձեռնությունը ուժի մեջ է մնում։ [Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո] |tass.ru|

14:06

Ռոսավիացիան պատմել է ինքնաթիռների հետ կապված իրավիճակի մասին։

  • Մոտ 180 օդանավ արտասահմանյան ռեեստրից տեղափոխվել է ռուսական ռեեստր,
  • Ավիաընկերությունները ինքնաթիռների մի մասը պլանավորում են վերադարձնել լիզինգատուներին,
  • Ռուսական ինքնաթիռների հետ կապված իրավիճակը չի ազդի ավիատոմսերի գների վրա։

13:57

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչև. Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը չի նշանակում օրենսդրական կարգով վերադարձ մահապատժին։

13:56

Անթալիայում ավարտվել են ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան մեկուկես ժամ։ Այս մասին հայտնել է TACC-ի թղթակիցը։

13:42

Հակառակորդի կորուստներն ըստ հակամարտող կողմերի տվյալների։

ՌԴ պաշտպանության նախարարություն.

  • Ինքնաթիռներ՝ 97,
  • Անօդաչուներ՝ 107,
  • ՀՕՊ միջոցներ՝ 141,
  • Տանկեր և այլ զրահամեքենաներ՝ 986,
  • Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 107,
  • Հրետանային և ականանետային միջոցներ՝ 386:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ

  • Ինքնաթիռներ՝ 49,
  • Ուղղաթիռներ՝ 81,
  • Տանկեր՝ 335,
  • Զրահամեքենաներ՝ 1105,
  • Հրետանային համակարգեր՝ 123,
  • ՀՕՊ միջոցներ՝ 29,
  • Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 56,
  • Անօդաչուներ՝ 7, 
  • Անձնակազմի շրջանում կորուստներ՝ ավելի քան 12 հազար։

13։41

Կիևը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների առաջարկով, այժմ այդ հարցը երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ |ria.ru|

13։36

Ռուս զինվորականները ուկրաինական կենսալաբորատորիաների փաստաթղթերի ապացույցներ են գտել, որ Պենտագոնը ֆինանսավորել է մահացու պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմի ստեղծման հետազոտությունը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իվան Կոնաշենկովը։ Փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսում էր 2022 թվականին Ուկրաինայում աշխատանքներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների պաթոգենների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով և սիբիրախտով վարակվելու հնարավորության ուսումնասիրությանը։

13։23

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է Բելառուսի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգների սրում։ Այս մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում։

12։46

Մարիա Զախարովան գրել է, որ մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Անթալիայում:

12։23

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբան և Մևլութ Չավուշօղլուն համաձայնեցրել են պատերազմին վերջ տալու քայլերը։ Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Կուլեբայի հետ։

12:23

Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

12:21

Թռիչքների արգելքի պատճառով Բազելի օդանավակայանում են մնացել ռուս գործարարների մասնավոր օդանավերը, այդ թվում Ռոման Աբրամովիչի, Վիկտոր Վեկսելբերգի և Միխայիլ Պրոխորովի։

12։20

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Եվրոպայի խորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների և նրանց լուռ հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունը արևմտյան գերազանցության և ինքնասիրահարվածության հերթական հարթակի վերածելու գործընթացին։ Թող վայելեն միմյանց հետ շփումը առանց Ռուսաստանի»։

12:17

Շերեմետևո օդանավակայանը ավիացիոն ոլորտում առկա իրավիճակի պատճառով ժամանակավորապես փակում է D տերմինալը։

12:13

Hugo Boss ապրանքանիշը դադարեցնում է Ռուսաստանում իր վաճառքը։

12:09

«Ես McDonalds'-ի սիրահար չեմ, ես ռուսական ազգային լավ խոհանոցի սիրահար եմ»։ ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը մեկնաբանել է Ռուսաստանից արևմտյան բիզնեսի հեռացումը։

12:03

Մարիուպոլի իշխանությունները հայտարարել են երեք մարդու զոհվելու մասին, այդ թվում մեկ երեխայի։

11:59

Սենատորներ Կոսաչև և Կլիշաս. Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո՝ Ռուսաստանը դուրս կգա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, իսկ ռուսաստանցիներն այլևս չեն կարողանա դիմել ՄԻԵԴ։

11։51

Անթալիայում հանդիպում են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

11:45

Կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների առաջին բանակցությունները։ Ինչ է հայտնի.

  • Բանակցությունները կկայանան Թուրքիայում։ Նախատեսվում է, որ դրանք կմեկնարկեն այսօր, ժամը 12:00-ին։
  • ТАСС-ի տվյալներով՝ հանդիպումը կարող է տևել 90 րոպե, որից հետո կկազմակերպվեն առանձին մամուլի ասուլիսներ։
  • Ուկրաինական կողմի համար ընդունելի քննարկման թեմաները. հրադադար, քաղաքաներում հումանիտար իրավիճակի բարելավում, ռուսական զորքերի դուրսբերում։

11:42

Սմարթֆոնների չինական արտադրողները կրճատել են Ռուսաստան մատակարարումների ծավալները

Չինական Xiaomi, Oppo և Huawei ընկերություններն առնվազն 1/2-ով կրճատել են Ռուսաստան իրենց սմարթֆոնների մատակարարումը, ինչը պայմանավորված է ռուբլու անկման և պատժամիջոցների հետ։ Այդ մասին հայտնել են Financial Times-ի աղբյուրները։ Ռուսական շուկայում նրանց արտադրանքի բաժինը կազմում է մոտ 60 %։

«Բացահայտ հայտարարել ռուսական շուկայում վաճառքի դադարեցումը, ինչպես Apple-ը և Samsung-ը, քաղաքականապես զգայուն է։ Բիզնեսի տեսանկյունից իմաստ ունի մի կողմում մնալ և հետևել, թե ինչ կլինի հետագայում»,- հայտարարել է Xiaomi-ի նախկին ղեկավարներից մեկը։

Չինաստանը բացահայտ չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

11:37

Չեխիայի ներքին գործերի նախարարությունը հավանական է համարել «Z» նշանի կիրառման համար պատժի հնարավորությունը, որը դարձել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կողմնակիցների խորհրդանիշը։ Ընդ որում, միայն «Z» տառի կիրառման համար քրեական հետապնդումը բավարար չի լինի։ Անհրաժեշտ է, որ ներկայացվեն պատերազմի արդարացման լրացուցիչ ապացույցներ։

11:29

Չնայած պատժամիջոցներին՝ ՌԴ տրանսպորտի նախարարությունը մշակել է Ռուսաստանում արտասահմանյան ինքնաթիռների պահպանման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։

Համաձայն այդ փաստաթղթի՝ օդանավերի սեփականատեր ընկերությունից լիզինգով վերցված օդանավը կվերադարձվի, եթե տրվի հատուկ կառավարական հանձնաժողովի հավանությունը։ Եթե վերադարձը չթույլատրվի, ապա ավիաընկերությունը իրավունք կունենա շարունակել օգտվել ինքնաթիռից, մինչև լիզինգային պայմանագրի ավարտը։

Коммерсантъ-ը ավիացիոն ճյուղի ներկայացուցիչներին հարցրել է, թե ինչ կարծիք ունեն նրանք Տրանսպորտի նախարարության նախաձեռնության վերաբերյալ։ Պարբերականի որոշ զրուցակիցներ կարծում են, որ սա փաստացի օտարերկրյա ինքնաթիռների բռնագրավում է։ Մյուսները կարծում են, որ սա հնարավորություն է՝ փրկելու ավիաընկերություններին։ Ըստ նրանց՝ պատասխանատվությունը մնում է ոչ թե ավիափոխադրողների, այլ պետության վրա։

11։26

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում գերի է ընկել 250-300 ռուս ժամկետային զինծառայող։ Այս մասին նախօրեին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

11:22

Ռոսկոմնադզորը TikTok-ից պահանջել է ապաարգելափակել Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը։ 

TikTok-ի ղեկավարությունը օտարերկրյա օգտատերերի համար սահմանափակել է այդ տեսանյութի ձայնը։ 

Թե Պուտինի որ տեսաուղերձի մասին է խոսքը, չի նշվում։ Վերջին շրջանում դրանք մի քանիսն են եղել։

11։17

Խարկովի շրջանի Սլոբոժանսկե գյուղի գնդակոծման հետևանքով երկու քաղաքացիական կանայք և երկու երեխաներ են զոհվել։ [Ուկրաինայի ԱԻՊԾ]

11:16

ВЭБ.РФ-ը և ՌԴ ներդրումների ապահովագրման գործակալությունը կարող են կառավարման տակ վերցնել Ռուսաստանից հեռացած ընկերությունների գույքը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական իշխանությունները ցանկանում են արտաքին կառավարում ներդնել արտասահմանյան մասնակցությամբ ընկերություններում, եթե նրանք Ռուսաստանում դադարեցնեն իրենց գործունեությունը։ Իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը դա անվանել է ազգայնացմանն ուղղված առաջին քայլ։

РБК-ն և Интерфакс-ը ծանոթացել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության օրենսդրական նախագծին, որը կկարգավորի այս գործընթացը։ Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ ВЭБ.РФ Ներդրումների ապահովագրման գործակալության պետական կորպորացիաները կկարողանան ստանձնել կառավարումն այդ ընկերություններում, «վերափաթեթավորել» բիզնեսը նոր կազմակերպության մեջ և վաճառել այն բաց ընթացակարգով։ Եթե ցանկացողներ չհայտնվեն, ապա գնորդի դերում հանդես կգա պետությունը։

11:06

Ռուսաստանն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդի աշխատանքներին։

Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ 

ՌԴ ԱԳՆ-ում նշում են, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել միջազգային իրավունքը իր աշխարհակարգով փոխարինելու՝ Արևմուտքի քայքայիչ գործողությունների հետ։ 

Ըստ ռուսական կողմի՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակում են Եվրոպայի խորհրդի ու Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքի կործանման գիծը։

«Թող վայելեն միմյանց հետ շփումը, առանց Ռուսաստանի»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

11:02

Axios. Քնեսեթի խոսնակը հրաժարվել է նիստ գումարել Զելենսկու տեսաուղերձի համար

Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ Միլի Լևին հրաժարվել է նիստ գումարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձի համար։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Իսրայելում երեք պաշտոնական աղբյուրների։

Նրանցից մեկի խոսքով՝ ուղերձի փոխարեն Լևին առաջարկել է Zoom-ով կազմակերպել Զելենսկու շփումը Քնեսեթի պատգամավորների հետ։ Axios-ի զրուցակիցը հավելել է, որ ուկրաինական կողմը վրդովվել է նման քայլից և հրաժարվել այլընտրանքից։

Ավելի վաղ, Զելենսկին տեսակապով դիմել էր Եվրախորհրդարանին և բրիտանական խորհրդարանին։ Ի դեպ, Զելենսկին դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որը երբևէ դիմել է բրիտանացի պատգամավորներին։ Այդուհանդերձ, ԱՄՆ կոնգրեսականների հետ Ուկրաինայի նախագահը շփվել է Zoom-ով։

10։58

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

10:55

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մարիուպոլի հիվանդանոցի վրա ավիահարվածները «սարսափելի» է անվանել։

Ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլ քաղաքի մանկական հիվանդանոցի և ծննդատան վրա ավիահարվածները տեղի են ունեցել մարտի 9-ին։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ տուժել է 17 մարդ, զոհեր չկան։ «Настоящее время» հեռուստաընկերությունը ցուցադրել է հիվանդանոցի կադրերը։

10:52

Google-ը Ռուսաստանում սահմանափակել է Google Play հավելվածների խանութի աշխատանքը։ Այսուհետ հնարավոր կլինի ներբեռնել միայն անվճար հավելվածները։

10:46

YouTube-ը ռուսաստանյան օգտատերերի համար դադարեցրել է մոնետիզացման բոլոր գործառույթները։

Սահմանափակումները վերաբերում են նաև Premium-ին և Music Premium-ին բաժանորդագրմանը, հովանավորությանը, սուպերչաթին, սուպերսթիքերներին և մերչենդայզինգին։ Այսուհետ դիտումների համար ռուսաստանյան բլոգերները չեն կարողանա գումար աշխատել։

10։45

ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։

10:42

Երկու խոշոր կազմակերպություններ դադարեցրել են Ռուսաստանում ներդրումներն ու գովազդը:

  • Мars (արտադրում է Mars, Snickers, Bounty, Twix, Milky Way շոկոլադե սալիկները, M&Mʼs և Skittles կոնֆետները, կենդանիների Pedigree և Whiskas կերերը),
  • Mondelez International (արտադրում է Alpen Gold, Milka և Toblerone շոկոլադները, Oreo թխվածքաբլիթները)։

10:40

Ի՞նչ է կատարվել մարտի 10-ի գիշերը՝ հակիրճ

  • ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի չափով ռազմական ու հումանիտար օգնություն տրամադրելու մասին օրենսդրական նախագիծը։ Արժույթի միջազգային հիմնադրամն էլ Կիևին 1,4 միլիարդ դոլար կհատկացնի։
  • Մարտի 9-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցում են նաև ժամկետային զինծառայողներ։
  • ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 908-ը։ Իրականում այս թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվությունը ուշ է հասնում։
  • Sony-ն ռուսական օգտատերերի համար դադարեցրել է PlayStation Store-ի աշխատանքը։ Իսկ Nintendo-ն դադարեցրել է Ռուսաստան խաղային կցորդների մատակարարումը։
  • Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին ազատել է ՌԴ զինծառայողներին սպանելու համար քրեական պատասխանատվությունից։
  • Եվրամիությունը նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 146 սենատորների և 14 գործարարների համար։
  • Amazon-ը դադարեցրել է ապրանքների առաքումը Ռուսաստան։
  • Գիշերը Մոսկվայի ժամանակով 00:01-ից (Երևանի ժամանակով 01:00-ից) Ռուսաստանում Visa-ն և Mastercard-ը դադարեցրել են քարտերի սպասարկումը։

09:49

Ուկրաինայի Սումի քաղաքից և մոտակա երկու սահմանամերձ քաղաքներից խաղաղ բնակչության տարհանումը կշարունակվի հինգշաբթի։ Այս մասին հայտնել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Նրա խոսքով կողմերը պայմանավորվել են, որ հինգշաբթի առավոտյան իննից կրկին «լռության ռեժիմ» կհայտարարվի, և կսկսվի Սումիից, ինչպես նաև Կրասնոպոլյե և Տրոստյանեց քաղաքներից տարհանումը Պոլտավա։ Սա Սումիից տարհանման երրորդ օրն է լինելու։

09:29

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վոլնովախա քաղաքից և շրջակա գյուղերից տարհանվել է 3972 մարդ, որից 143-ը՝ վերջին 24 ժամում։

Թեմայի այլ նորություններ