ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ

ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ

Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասի համաձայն՝ եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության չապահովման դեպքում խորհրդի նիստը կհամարվի չկայացած:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան: Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է:

«Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ: Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համապատասխան որոշման նախագիծ:

Թեմայի այլ նորություններ