«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր փակ համագումար է անցկացնում. մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    83%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր փակ համագումար է անցկացնում. մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարել է, թե ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է։ 

Նրա խոսքով․ «Մենք հասցրել ենք Հայաստանում անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և այդ ընտրությունները գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող»։ Ըստ Փաշինյանի, իրենց կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին։ «Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո, գուցե առաջատար եռյակում չենք մենք, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի և մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով»,– նշեց նա։

Ըստ Փաշինյանի, այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում շատ դեպքերում առաջ ենք անգամ ԵՄ երկրներից։

Նա նշեց, թե ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը կարևորագույն գործոններից մեկն է, որ պետք է ապահովվի երկրի զարգացումը։ Նա վստահեցրել է, որ ՀՀ–ում չկան տնտեսական մենաշնորհներ, ներմուծման և արտահանման քվոտաներ․ «Սա փաստ է, և մենք այո, ասել ենք, որ մեր մեծագույն խնդիրը տնտեսական զարգացման բնագավառում հնարավորություններ ստեղծելն է։ Բիզնեսը, գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորությունից, և այս փաստն ի կատար է ածված»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում  ընտրությունների կեղծման էջը փակված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ ու հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական  երկրների շարքին: Դուք տեսնում եք, որ  ամենտարբեր վարկանիշներում  մենք, գուցե, առաջատար եռյակում չենք, բայց  մենք շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների  ազատության չափանիշներով, խոսքի  ու մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր գտնվում է տնտեսական երկնիշ աճի փուլում:

«Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, Հայաստանում չկան արտահանման ու ներմուծման քվոտաներ ու սա փաստ է, մենք, այո, ասել ենք, որ մեր մեծագույն խնդիրը տնտեսական զարգացման բնագավառում  հնարավորություններ ստեղծելն է», - նշեց նա:

Վարչապետն ասաց, թե տնտեսական այն անկումը, որ Հայաստանն ունեցել է  2020 թվականին, 2021 ու 2022 թվականների արդյունքներով կհաղթահարվի:

 Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախկինում ՀՀ-ում տիրող բարքերին:   ««Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի, այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ամենաթողությունները, ապօրինությունները քամում են, մսխում էին երկրի կենսունակությունը, մսխում երկրի ապագան»,– ասաց նա։ 

Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք մասնակցություն են ունեցել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումներին։ «Այդ առումով մենք ամենևին էլ բացառիկ չէինք և առաջինը չէինք։ Մենք առաջինն էինք ուրիշ բանում, որ հարց բարձրացրինք՝ եթե ընդդիմադիր շարժումներն ամեն անգամ և շարունակաբար ձախողվում են, գուցե ինչ–որ բան սխալ են անում, գուցե խնդիրը ոչ միայն իշխանության բիրտ և կոռումպացված լինելու, այլև ժողովրդին առաջնորդող ուժի, ընդդիմադիր առաջնորդության գործելու մեր մեթոդաբանության և գաղափարաբանության մեջ է խնդիրը: Մեր առաջնային խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը և հանրության առաջ հանդես եկանք կոնկրետ ծրագրով»,- ասաց վարչապետը։ 

Թեմայի այլ նորություններ