Պրահայում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը, որի գաղափարը առաջ է քաշել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 8°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Պրահայում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը, որի գաղափարը առաջ է քաշել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Պրահայում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը, որի գաղափարը առաջ է քաշել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը, որի գաղափարը առաջ է քաշել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի մայիսին, կկայանա Պրահայում հոկտեմբերի 6-ին՝ հոկտեմբերի 6-7-ը նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ԵՄ պաշտոնյան։

«Այս հանդիպումը նախատեսված է միայն համայնք հրավիրված պետությունների առաջնորդների համար: Հիմնական նպատակն է լինելու անցկացնել քաղաքական քննարկում եվրոպական մայրցամաքի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական հարցերի շուրջ»,- ասել է զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հիմնական հարցերը կլինեն Ուկրաինայի իրադարձությունները, էներգետիկ ճգնաժամը և տնտեսական իրավիճակը։

Հանդիպմանը կհրավիրվեն ԵՄ անդամ 27 պետությունները, Արևմտյան Բալկանների վեց երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը։

Թեմայի այլ նորություններ