Փողոցային պայքարի առաջին օրը ընդդիմադիրները ինքնաշարժ են վարել և ճանապարհներ փակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    86%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Փողոցային պայքարի առաջին օրը ընդդիմադիրները ինքնաշարժ են վարել և ճանապարհներ փակել

Փողոցային պայքարի առաջին օրը ընդդիմադիրները ինքնաշարժ են վարել և ճանապարհներ փակել

Ընդդիմությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով այսօրվանից փողոցային պայքար է սկսել, հայտարարել անհնազանդության ակցիաներ կազմակերպելու մասին: Օրն ընդդիմադիրները սկսեցին ինքնաշարժերի վրա՝ Հանրապետության հրապարակում: «Հայրենիք» կուսակցության ակտիվիստները Արցախի դրոշներ էին փակցրել ակցիայի գործիքների վրա ու այն ծածանում էին Երևանի փողոցներում:

Բողոքի ցույցեր կազմակերպվեցին նաև երևանյան մի քանի բուհերում, Մայր բուհի և Բժշկական համալսարանի բակում ակտիվիստներն Հայաստանի ու Արցախի դրոշները տեղադրեցին և ուսանողներին կոչ արեցին միանալ բոյկոտին, հայտարարել անժամկետ դասադուլ:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը՝ նշելով, որ բուհում դասադուլի գործընթաց չկա: «Ընդ որում՝ ո՛չ դասախոսների, ո՛չ ուսանողների շրջանում»,- հավելեց Դանիելյանը: Նշենք, որ որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ ակցիան ներկայացրել են որպես համընդհանուր դասադուլ ԵՊԲՀ-ում:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտարարել էր՝ ակցիաների կիզակետում ոչ միայն մայրաքաղաքը, այլև մարզերն են, և որ Հայաստանի չորս քաղաքից պատրաստվում են երթով հասնել Երևան: Քաղաքներից մեկը Իջևանն էր, որոնք են մյուս երեքը՝ տեղեկություն դեռ չկա: Իսկ թե Իջևանից քայլողները 136 կիլոմետրը կտրել, ուր են հասել, հայտնի չէ:

Իջևանից մեկնարկել է ընդդիմության մի քանի համախոհների երթը դեպի Երևան: Մինչ երթի մեկնարկը՝ նրանց օրհնել է քահանան: Երթի մասնակիցների թվում է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Երեկ կեսօրին Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և Հանրապետական կուսակցության մի խումբ երիտասարդներ Երևանում փողոցներ փակեցին: Կոմիտասի պողոտայում ոստիկանները սկզբում ակցիայի 5, այնուհետև ևս 8 մասնակցի բերման ենթարկեցին։

Ընդդիմադիր մի քանի ակտիվիստներ խափանել էին երթևեկությունը Կոմիտասի պողոտայում, ինչը առաջացրել է քաղաքացիների զայրույթը: Նրանցից ոմանք բարձրացել են ավտոբուսի վրա՝ պարզելով կարմիր պաստառ, որի վրա գրված է եղել՝ «ՍԿՍՎԵԼ Ա»։ 

Ավելի ուշ «Հանրապետական» կուսակցության ակտիվիստներն ակցիա իրականացրեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ: Քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց. այստեղ առնվազն հինգ տղամարդու ոստիկանները բերման ենթարկեցին, այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին Ազատության հրապարակ ու միացան հանրահավաքի մասնակիցներին:

Ընդդիմադիր ակտիվիստները, մասնավորապես՝ ՀՀԿ-ական, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գլխավորությամբ ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող կենտրոնական գրասենյակի հարևանությամբ: Ակցիայի մասնակիցները հորդորում էին կարգը պահող ոստիկաններին միանալ իրենց և բղավում էին տարբեր կարգախոսներ, այդ թվում՝ հնչեցնում անպարկեշտ արտահայտություններ: Ոստիկանները թույլ չտվեցին նրանց մոտենալ ՔՊ գրասենյակին, ինչից հետո վերջիններս որոշեցին գնալ ոստիկանության Կենտրոնական բաժին, քանի որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: 

Թեև ընդդիմությունը միակարծիք է պայքարի հարցում, ակցիաներն անհատական էին: Չորս կուսակցություն չորս տարբեր ակցիա իրականացրեց, օրն էլ ավարտվեց Վանեցյանի «Հայրենիք»-ի ու Դաշնակցության առանձին երթերով, որոնք միացան Բաղրամյան պողոտայում:

Երևանում ընդդիմադիր ուժերն անցկացրել են «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիա, որի մեկնարկը տրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս փողոցից: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձել էր Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ դժգոհություն հայտնելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունից: Նա նշել էր, որ այս օրերին ակտիվ ակցիաներ են իրականացնելու՝ փորձելով ներգրավել քաղաքացիներին մարզերից, հեռավոր համայնքներից: «Այսօր նման ակցիաների մեկնարկն է: Վաղը Հայաստանի տարբեր բնակավայրերից մեր հայրենակիցները քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Նրանք լինելու են տարբեր բնակավայրերում, ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները: Երևան շարժվող մեր հայրենակիցները մայիսի 1-ին հասնելու են Երևան»,-ասել էր Իշխան Սաղաթելյանը: Նա տեղեկացրել էր, որ այս ընթացքում Երևանում իրենք կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր, ցույցեր: Մայիսի 1-ին էլ նախատեսում են Երևանում անցկացնել հանրահավաք:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է՝ ձևավորվել են արագ արձագանքման խմբեր, որոնք այցելել են բերման ենթարկված քաղաքացիներին։

Թեմայի այլ նորություններ