Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է. Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է. Հայկական Ժամանակ

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է. Հայկական Ժամանակ

Հայկական Ժամանակը գրում է.

Երբ օրգանիզմի դիմադրողականությունն ինչ-ինչ պատճառներով ընկնում է, բոլոր հիվանդությունները միանգամից գլուխ են բարձրացնում։ Թուլացած օրգանիզմն էլ կամ ուժերի գերլարումով հաղթահարում է դրանք եւ կայուն իմունիտետ ձեռք բերում, կամ մահանում է։ Հայաստանն այսօր բավականին թուլացել է՝ կորոնավիրուսային համաճարակի տարածման տեմպերը խիստ բարձր են ու մտահոգիչ, այս տարվա առաջին 4 ամիսների տնտեսական ցուցանիշներն էլ վկայում են, որ տնտեսական լուրջ անկումն անխուսափելի է լինելու, եւ դա, բնականաբար, ազդելու է մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Ու հասկանալի է, որբոլոր «հիվանդությունները» միանգամից գլուխ են բարձրացրել։ Բոլոր նրանք, ովքեր հեղափոխությունից հետո ունեցվածքը կորցնելու եւ ճաղավանդակների ետեւում հայտնվելու հեռանկարի առջեւ էին հայտնվել, հիմա հոխորտալով մեղադրում են իշխանություններին ու քննարկում իշխանափոխություն իրականացնելու (պարզ ասած՝հեղաշրջում անելու) ծրագրերը, կրիմինալն է կտրուկ ակտիվացել՝ հույս ունենալով, թե այլ հարցերով զբաղված իշխանությունները կխուսափեն ավելորդ աղմուկից ու իրենց դեմ կոշտ մեթոդներով չեն պայքարի, դատարաններն էլ կառավարության «ինադու» իրենց օգտին որոշումներ կկայացնեն, որոշ գործարարներ են երանության մեջ՝ աստղաբաշխական գներով բժշկական դիմակներ ու ալկոգել վաճառելով, փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների մի ամբողջ շերտ է հայտնվել, որը ոգեւորված է անտոկոս վարկերով ու փորձում է ինչքան հնարավոր է շատ փող «կպցնել» եւ այսպես շարունակ։

Բայց այս ամենի մեջ տարօրինակ ոչինչ չկա. այդպես էլ պիտի լիներ, ու դրա համար էլ չէր կարելի թույլ տալ, որ պետության դիմադրողականությունն այսքան ընկնի։ Ընդորում, խնդիրն այն չէ՝ կհաղթահարի՞ պետությունն այս իրավիճակը, թե ոչ։ Իհարկե կհաղթահարի։ Խնդիրն այն է, թե գոնե այսքանից հետո կհաջողվի՞ ձեռք բերել կայուն իմունիտետ, թե՞ իրավիճակը կհաղթահարվի ինքնաբերաբար։ Խոսքն, ի դեպ, քաղաքական իշխանությունների մասին չէ։ Քաղաքական իշխանությունները, հակառակը, լավ կլինի այդպիսի իմունիտետ ձեռք չբերեն, որպեսզի միշտ գիտակցեն, որ ցանկացած «վարակ» իրենց համար խիստ վտանգավոր կլինի, եւ շատ ավելի զգոն ու արդյունավետ աշխատեն։ Խոսքը պետական կառույցների իմունիտետի մասին է։

Նախօրեին լրատվամիջոցներից մեկն Ազգային ժողովից տեսանյութ էր ներկայացրել՝ պատգամավորներն ԱԺ շենքում (այսինքն՝ փակ տարածքում) շրջում էին առանց դիմակի։ Եվ դա՝ այն բանից հետո, երբ վարչապետն իր աշխատասենյակից ուղիղ եթեր էր մտել պաշտպանիչ դիմակով, պարետն էլ հրապարակել էր նոր որոշումը, ըստ որի՝ փակ տարածքներում դիմակի կրումը պարտադիր է։ Իսկ այս պատգամավորները (այդ թվում՝ նաեւ «Իմքայլը» դաշինքից) կիսաերջանիկ հայացքներով, արհամարհական ժպիտներով, քմծիծաղով-բանով, դասը չսովորած դպրոցականներին հատուկ պատճառաբանություններ էին հորինում... Երեւի իրենք օրենքի առջեւ ավելի հավասար էին, քան ԱԺ շարքային աշխատողները։ Դեռ լավ է, որ հաջորդ օրն իրավիճակը շտկվեց՝ ԱԺ ղեկավարության կոշտ դիրքորոշման արդյունքում:

Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ եթե անգամ այդ պատգամավորները չե՛ն հավատում ԱԺ շենքում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությանը, միեւնույն է՝ իրավունք չունեին այդպես վարվել, որովհետեւ նրանց նայելով՝ շարքային քաղաքացիներն էլ կամ կորոնավիրուսի գոյությանը չէին հավատալու, կամ այդ պատգամավորների ընդունած օրենքներին։ Այ այս մասին է խոսքը, որ գոնե պետական այդ կառույցի հեղինակության հարցում հետեւություններ անեն ու «անլրջության իմունիտետ» ձեռք բերեն։ Ի վերջո համաճարակը հաղթահարվելուէ, բայց դրա սոցիալ-տնտեսական հետեւանքների դեմ պայքարը կարող է տարիներ տեւել։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ