Պեսկովը հաստատել է Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին տեղեկությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Պեսկովը հաստատել է Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

Պեսկովը հաստատել է Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին,թե արդյոք կարող է հաստատել կամ հերքել տեղեկությունը, որ Քոչարյանը Պուտինի հետ խոսել է Մոսկվա կատարած այցի ժամանակ, որտեղ եկել էր մասնակցելու «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին:

«Ես կարող եմ հաստատել, նրանք իսկապես հեռախոսազրույց են ունեցել: Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, որը շարունակվում է, նրանք բավականին հաճախ են շփվում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:

Քոչարյանը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է:

Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիան է և դրանով բացատրել փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:

Քոչարյանի համոզմամբ, սահմանի բացման դեպքում Թուրքիան կանի ամեն ինչ, որ բիզնեսում ու տնտեսությունում իր ներկայությամբ Հայաստանը վերածի Աջարիայի:

Սահմանի բացմանը դեմ հանդես եկող Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ, ըստ WikiLeaks-ի 2011-ի հրապարակման, դեռ 2005-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանին հղած նամակում կողմ է եղել սահմանների բացմանը. «Որպես երկու հարևաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և  ժողովուրդների միջև»:

Թեմայի այլ նորություններ