Պատգամավորը վերահաստատել է՝ ո՛չ ինքը, ո՛չ հարազատները կապ չունեն Ապարանի արյունալի միջադեպի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    58%
    13 կմ/ժ
  • Արարատ 29°C
    24%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    44%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    42%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    33%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Պատգամավորը վերահաստատել է՝ ո՛չ ինքը, ո՛չ հարազատները կապ չունեն Ապարանի արյունալի միջադեպի հետ

Պատգամավորը վերահաստատել է՝ ո՛չ ինքը, ո՛չ հարազատները կապ չունեն Ապարանի արյունալի միջադեպի հետ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանն անդրադարձել է օրերս Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպին։

Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իր եղբայրը եղել է այնտեղ, պատգամավորն արձագանքել է. «Ես կարծում եմ՝ դուք լրագրողներ եք, ոչ թե քննիչներ, թողեք ամեն մեկն իր գործով զբաղվի: Ես հիմա զերծ կմնամ դեպքի մանրամասներին անդրադառնալոց, այդ ամբողջ կթողնեմ քննչական համակարգին: Ոչ խոչընդոտենք, ոչ էլ նպաստենք:

Քանի որ կրքերը բորբոքված են, բոլորիս համար հայտնի է, որ Ապարանը բոլորիս համար եղել է մի մեծ տուն: Այն մարդը, ով գնացել է այդ քային, կարծում եմ՝ ինքն էլ չի ցանկացել դա անել: Ես չգիտեմ ովքեր են, չեմ ճանաչում, բայց Ապարանում ոչ ոք չէր ցանկանա, և չկա մի մարդ, որ կարդացնի այդ արարքը»:

Ինչ վերաբերում է տուժածների հարազատների պնդմանը, որ իրավապահները գործը «մաքրում են», որ որևէ ՔՊ-ական կամ նրանց մտերիմ գործով չանցնի, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի: Ինչով կարողանամ օգնելու եմ, որ բացահայտվի ամբողջ ճշմարտությունը: Ես ինձ համար տանը նստած, ինձ լկտիաբար քաշում են նման հարցերի մեջ: Սարքեցին քաղաքական հարց, որից հետո փորձեցին արդեն այլ մեկնաբանություններով շեղել այս ամենը»:

Հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ իր ոչ մի հարազատ դեպքի վայրում չի եղել, Մաթևոս Ասատրյանը պատասխանեց. «Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը կապ չունեն տվյալ դեպքի հետ»: Ըստ պատգամավորի՝ իր եղբայրը եղել է դեպքի վայրում, սակայն միջադեպին չի մասնակցել. «Դա գազալցակայան է, բոլորս էլ կարող ենք լինել այնտեղ: Ձայնագրությունը կա, եթե քննչական մարմինը հարկ համարի, կհրպարակի և բոլորս կտեսնեք: Այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավելևս իմ եղբոր մասնակցությամբ: Ես չեմ տեսել, լսել եմ այնտեղ ներկաներից և հավատում եմ նրանց»:

Թեմայի այլ նորություններ