Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    60%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին

Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց զինված ուժերում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ դռնփակ ռեժիմով քննարկումից։ Լրագրողների հետ ճեպազրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայությամբ բարձրաձայնեցին զինված ուժերում առկա խնդիրները։

«Սուրեն Պապիկյանը, ինչը գնահատելի է, հանգամանալից ներկայացրեց խնդիրները և տեխնիկական ապահովման, և սպառազինության հետ կապված։ Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել»,- ասաց Մանուկյանը։

Լրագրողի հարցին, թե բավարար համարու՞մ է զինված ուժերում իրականցվող աշխատանքները և որքանո՞վ էին օբյեկտիվ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորումները առկա խնդիրների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող բավարարել այն, ինչ-որ այսօր կատարվում է զինված ուժերում։

«Քանի զինված ուժերում այս վիճակն է, քանի Ազատ գյուղում նման աննախադեպ դժբախտ դեպք է տեղի ունեցել, չի կարող որևէ մեկը բավարարվել․․․ Ցավոք, երկու տարվա մեջ շատ տեղերում ուղղակի թերի ինժեներական աշխատանքներ են կատարվում կամ գրեթե աշխատանք չի կատարվում»,- եզրափակեց Մանուկյանը։

«Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» ԱԺ-ում դռնփակ քննարկում անցկացվեց: Քննարկումը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

Թեմայի այլ նորություններ