ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    65%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    23%
    12 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին

Այսօր հրավիրված Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: 

«Ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ։ Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։ 
 
Նա հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի դեմս քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակել համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը։
 
 

Ըստ գործող օրենքի՝ քաղաքապետի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները՝ մինչև հաջորդ քաղաքապետին՝ Երևանի ավագանու կողմից ընտրելը կատարում է առաջին տեղակալը։ Այս դեպքում՝ Լևոն Հովհաննիսյանը։ Նոր քաղաքապետը պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ ըստ օրենքի և պարտադիր պետք է լինի ավագանու անդամ։ Նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում:

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Թեմայի այլ նորություններ