Նոյեմբերին կկայանա Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-ՀՀ համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Նոյեմբերին կկայանա Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-ՀՀ համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը

Նոյեմբերին կկայանա Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-ՀՀ համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը

Նոյեմբերին Բրյուսելում տեղի կանցկացվի Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական Միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպմանը մասնակցելու համար նրանց Բրյուսել գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 28-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։              

Փաստաթղթում նշված է. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական Միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով»:

Թեմայի այլ նորություններ