Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառուկյան հանդիպում դեռևս տեղի չի ունեցել, ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի գումարվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    80%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառուկյան հանդիպում դեռևս տեղի չի ունեցել, ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի գումարվել

Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառուկյան հանդիպում դեռևս տեղի չի ունեցել, ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի գումարվել

«Հայկակական ժամանակ»-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը նշեց, որ քաղխորհրդի նիստն, ամենայն հավանակությամբ, տեղի կունենա առաջիկա օրերին. «Կոնկրետ օր դեռևս նշանակված չկա: Երբ օրը նշանակվի, կհրապարակենք: ԲՀԿ պատգամավորները մարզերում են, կա որոշում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կլինի, երբ բոլոր պատգամավորները կլինեն Երևանում»:

Խոսելով օրակարգի մասին, Իսայանը նշեց՝ օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումն է. «Ինչպես նաև ընդհանուր երկրում տիրող իրավիճակը»:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ում կա որոշում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել առանց վարչապետի թեկնածու առաջ քաշելու պայմանի վերաբերյալ, և պատրաստ է ԲՀԿ-ն հրաժարվել Վազգեն Մանուկյանին վարչապետ առաջադրելու պայմանավորվածությունից, նշեց, որ այս հարցը նոր իրողություն է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ կապված ԲՀԿ-ում քննարկում չի եղել և հարցը քննարկվելու է կուսակցության քաղխորհրդի նիստում:

Թեմայի այլ նորություններ